copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:25 04-04-2023

Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն կներկայացնե՞ն․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գլխավոր դատախազությունը պատրաստվո՞ւմ է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնել ԱԺ՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ երեկ դատախազությունից ասացին՝ մեկնաբանություն չունեն։ Իսկ կեսօրին, 72 ժամ ձերբակալությունից հետո Սահակյանն ազատ արձակվեց, օրենքի պահանջով։ Որպեսզի նրան մեղադրանք առաջադրվի, դատախազությունը նախ պետք է ԱԺ-ի համաձայնությունը ստանա։

Ըստ օրենքի, պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը քննարկվում է միայն հերթական նստաշրջանի ընթացքում, որը կմեկնարկի ապրիլի 11-ին։

Ըստ որոշ տեղեկությունների, իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել՝ ընդդիմադիրին խստորեն պատժել. միջադեպից րոպեներ անց ՔՊ-ականները հավաքվել են «դեպքի վայրում»՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, ոմանք պնդել են, որ դատախազը պետք է մտնի ԱԺ։ Սակայն հանգստյան օրերին Կասկադում տեղի ունեցած միջադեպը, երբ Ալեն Սիմոնյանը թքել էր կանադահայ քաղաքացու դեմքին, կարող է անհնարին դարձնել Սահակյանի նկատմամբ հաշվեհարդարը, քանի որ հանրային բողոքի ալիք կարող է բարձրանալ։ Կստացվի, որ Վահագն Ալեքսանյանին եւ Ալեն Սիմոնյանին թույլատրված է մարդկանց նկատմամբ բռնություն գործադրել, իսկ ընդդիմությանը՝ պաշտպանվել՝ ոչ։
Հիշեցնենք, որ անցած ուրբաթ ընդդիմադիր պատգամավորի եւ ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի միջեւ վեճն ավարտվել էր բռնությամբ, Սահակյանը հարված էր հասցրել իշխանականի դեմքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել