Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:30 03-04-2023

Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված 14 մլն 243 հազար դրամը վերականգնվել է

Ա.Մ.-ն, 2017 թվականից լինելով «Տագառ» ՍՊ ընկերության տնօրեն, Կաքավաձորի տուֆի հանքավայրի հյուսիս-արևելյան տեղամասում ընդերքօգտագործման աշխատանքներ կատարելիս, խախտելով 2016 թվականի սեպտեմբերի 2-ին 21 տարի ժամկետով կնքված օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրի կետերը, ընդհանուր 2900.1 քառակուսի մետր մակերեսով տարածքում մինչև 2020 թվականի դեկտեմբերն ապօրինի օգտագործել է ընդերքը, քանդել և տեղահանել է 26973.4 խորանարդ մետր տուֆանման լեռնային զանգված՝ էական վնաս պատճառելով ընդերքին և դրանում առկա հանածոներին:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վարչության աշխատակիցների կողմից կատարված ուսումնասիրության արդյունքների հիման վրա՝ 2019 թվականին Ոստիկանության Թալինի բաժնում հարուցվել է քրեական գործ (վարույթ)՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին (հող փչացնելը) և 291-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի ընդերքօգտագործումը):

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նույն ժամանակահատվածում, վերոհիշյալ աշխատանքների կատարման ընթացքում, Ա.Մ.-ն, խախտելով հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու վերաբերյալ Հողային օրենսգրքի և Ընդերքի մասին օրենսգրքի կետերը, առանց ընկերությանը լեռնահատկացման տրամադրված տարածքի, ինչպես նաև այդ տարածքին կից առկա հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու, Կաքավաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերում տեղադրել է արտադրական թափոններ. արդյունքում դեգրադացվել է հողը՝ շրջակա միջավայրին դիտավորյալ պատճառելով էական վնաս՝ 13 մլն 442 հազար 43 դրամի չափով վնաս:

Նախաքննության ընթացքում ստացվել է փորձագետի եզրակացությունը, որով ապօրինի օգտագործված տուֆի մարված պաշարի համար հաշվարկված բնօգտագործման վճարի մեծությունը՝ պետությանը պատճառված վնասը, կազմել է 3 մլն 445 հազար 700 դրամ: Ընկերությունը չի ունեցել համապատասխան ընդերքօգտագործման թույլտվություն, ինչպես նաև չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել պետական տուրքը՝ 500 հազար դրամը:

Ընկերության կողմից ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում չվճարված այլ հարկատեսակները հաշվարկելու նպատակով գրություն է ուղարկվել ՊԵԿ: ՊԵԿ-ից ստացված գրության համաձայն՝ ընկերության կողմից լրացուցիչ վճարման ենթակա բնօգտագործման վճարը կազմել է 10 մլն 955 հազար 59 դրամ, շրջանառության հարկի գումարը՝ 1 մլն 443 հազար 988 դրամ, հատուկ թույլտվության համար պետական տուրքի գումարը՝ 500 հազար դրամ:

Ա.Մ.-ին 2022 թվականի փետրվարի 3-ին առաջադրվել է մեղադրանք:

Ա.Մ.-ն 2023 թվականի մարտի 13-ին ընդունել է իրեն առաջադրած մեղադրանքը և ամբողջությամբ վերականգնել պատճառված վնասը՝ 14 մլն 243 հազար 290 դրամը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ