copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:29 03-04-2023

Տեղ գյուղը թշնամու նշանառության տակ է, վերցրած արոտավայրերում արդեն 11-րդ ադրբեջանական հենակետն է կառուցվում

Ադրբեջանցիներն առանց կռվի, առանց որևէ խոչընդոտի եկել, գրավել են Տեղ գյուղի արոտավայրերի ու վարելահողերի մի մասը։ Մոտավորապես, 100 հեկտարից ավելի հող են գրավել։ Արդեն 4-րդ օրն է՝ մեծ ինժեներական աշխատանքներ են կատարում, հենակետեր են կառուցում, արդեն 11-րդ հենակետն են դնում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արավուսի նախկին գյուղապետ, Տեղ գյուղի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանը։

«Այդ հենակետերը Տեղ գյուղի վերջին տնից ընդամենը 1 կիլոմետր հեռավորության վրա են։ Ամբողջ գյուղը հայտնվել է թշնամու նշանառության տակ։ Հիմա տանը նստած իրենց եմ նայում, իրենք էլ մեզ են նայում»։

Արավուսի նախկին համայնքապետը պատմեց, որ իր գյուղի Արավուսի հողերի 68 հեկտարը 2020 թ-ին են գրավել Ադրբեջանցիները։

«Այնտեղ էլ 13 հենակետ են կառուցել։ Այն ժամանակ Արավուսի բնակիչներն էին անասունները էժան գնով վաճառում, որովհետև արոտ չունեին, հիմա էլ Տեղի բնակիչներն են վաճառում, արոտ չունեն, չգիտեն՝ ինչ անել»։

Ինչ վերաբերում է աշնանացանի կորստի փոխհատուցմանը՝ Հովսեփյանն ասաց, որ փոխհատուցման մասին առհասարակ որևէ մեկը չի էլ խոսում։

«Բայց եթե անգամ այս տարի ցանածի համար 1 մլն փող էլ տվեցին, փողը հո արտ չի՞, որ ցանես, հետո նորից աճի, ուտելու են․ պրծնի, բա իմ երեխքը, բա թոռներս ի՞նչ են անելու։ Իհարկե, մեզ մոտ մարդիկ վախկոտ չեն, պատերազմ տեսած մարդիկ են, որ վախկոտ լինեին՝ էստեղ չէին մնա, ուղղակի գյուղացին ապրում է գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, այսօր արոտն են վերցրել, վարելահող են վերցրել, հիմա գյուղացին ո՞նց ապրի»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել