copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:51 03-04-2023

Պաշտոնյան հարվածել է անչափահաս տղայի ծոծրակին, ծեծել. Aravot.am

Aravot.am-ի փոխանցմամբ՝ մարտի 30-ին Վայք համայնքի Սերս բնակավայրի բնակիչ Արմեն Բենիամինյանը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Արենի համայնքի աշխատակազմի ղեկավար, համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Գ. Սիմոնյանը հարվածել է իր անչափահաս որդու ծոծրակին, իսկ նախկին կնոջ եղբայրը՝ պայմանագրային զինծառայող Է. Մանուկյանը, իրեն ծեծի է ենթարկել՝ հարվածներ հասցնելով գլխին:

Ահազանգով նախաձեռնվել է քրեական վարույթ: Արենի համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Գևորգ Սիմոնյանը Aravot.am-ին պատմել է, որ Բենիամինյանը ալկոհոլի հետ սեր ունեցող անձնավորություն է, ու տարիներ առաջ էլ ալկոհոլի ազդեցության տակ մեքենայի ղեկին վթարի ենթարկեց իր հետ մեքենայում գտնվող կնոջն ու փոքրիկ երեխային . «2 տարի առաջ հարբած ղեկին է եղել, մեքենան վթարի է ենթարկվել, կողքին նստած է եղել կինը՝ գրկում 5 տարեկան երեխան, որը տեղում մահացավ: Կինն էլ հղի էր, կորցրեց նաև այդ երեխային ու հրաշքով ողջ մնաց: Այդ դեպքից հետո ամուսինը կնոջը տանից հանել է դուրս, երկու դպրոցահասակ տղաներին էլ ինքն է պահում»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը