copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:51 03-04-2023

Ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչև 30 տոկոս. ՊՆ-ն կարգապահական տույժի նոր տեսակ է սահմանում

Պաշտպանության նախարարությունը հստակեցնում է կարգապահական և զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք օրենքում կատարված փոփոխութունների և լրացումների համաձայն՝ սահմանվում են վարժական հավաքների և զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքների և կարգապահական տույժերի տեսակները։ Լրացվում է կարգապահական տույժի տեսակ՝ ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` 5 տոկոսից մինչև 30 տոկոս` մինչև երեք ամիս ժամկետով, ինչպես նաև հստակեցվում է հիշյալ տույժը կիրառելու սահմանները»,- ասաց Սարգսյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ ամբողջությամբ վերաշարադրվում է կանոնագրքի հատուկ մասը, սանկցիաներում լրացվում են կարգապահական տույժերի բոլոր տեսակները։

«Կարգապահական իրավախախտումների տեսակները լրացվում են ևս երկու հոդվածով՝ զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելը և գաղտնիության ռեժիմի կանոնները խախտելը»,- նշեց Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից