copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:41 01-04-2023

ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը մամուլի ասուլիս է հրավիրում

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, այսօր արդեն ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը որոշվել է քննարկել ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի թիվ 4 արտահերթ նիստում, որը նախատեսվում է 2023 թվականի ապրիլի 4-ին, ժամը 11։00-ին։

2023 թվականի մարտի 31-ին պաշտոնապես դիմել եմ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին՝ 2023 թվականի ապրիլի 3-ին, ժամը 12։00-ին, ՀՀ Ազգային ժողովի շենքում սենյակ տրամադրելու խնդրանքով՝ հանձնաժողովի նիստին ընդառաջ ՀՀ Ազգային ժողովում հավատարմագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպում ունենալու նպատակով։ Դեռևս որևէ արձագանք չեմ ստացել։

2023 թվականի ապրիլի 3-ին ժամը 12։00-ին ՀՀ Ազգային ժողովում հավատարմագրված բոլոր լրագրողներին, հետաքրքրության դեպքում, խնդրում եմ պլանավորել այդ ասուլիսին մասնակցությունը, որի մասին կներկայացնեմ լրացուցիչ տեղեկատվություն։
Ասուլիսի ընթացքում պատրաստվում եմ ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում թեկնածուների առաջադրման, քննարկման գործընթացին վերաբերող մանրամասներ, իմ ծրագրային հիմնադրույթները, պատասխանել լրագրողներին հուզող հարցերին»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել