copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:44 31-03-2023

Հանցավոր անգործություն․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Սյունիքում նախօրեին ադրբեջանական զինուժը մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ դիրքավորվելով Տեղ համայնքի ստորին հատվածում՝ զբաղեցնելով բարենպաստ դիրքեր։ Բանն այն է, որ ՀՀ եւ Ադրբեջանի իշխանությունները պայմանավորվածություն են ունեցել, որ ՀՀ-ն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհը պետք է գործարկվի այս ապրիլի 1-ից, եւ Արցախից Հայաստան մտնող ճանապարհը պետք է անցնի միայն Կոռնիձորով, թեպետ նախկինում Տեղ գյուղով էր անցնում, իսկ սա նշանակում է, որ միջանցքն ու դրա տրամաբանության մեջ մտնող 5 կմ-անոց բուֆերային գոտին եւս Տեղ գյուղից պետք է տեղափոխվի դեպի Կոռնիձոր:

Ադրբեջանը փաստացի 2 օր առաջ սկսել է տեղակայման, դիրքավորման աշխատանքներ իրականացնել Տեղ գյուղի այն 5 կմ-անոց հատվածում, որտեղ նախկինում ներկայություն չուներ: ՀՀ իշխանությունը, տեղյակ լինելով ՀՀ-ն Արցախին կապող երթուղու փոփոխության ժամկետից, առնվազն պարտավոր էր ժամանակին բանակը կամ ԱԱԾ սահմանապահ զորքերը տեղակայել այդ հատվածում, որպեսզի Ադրբեջանի զինուժը չգար եւ չդիրքավորվեր բարենպաստ բարձունքներում։ Փոխարենը իշխանությունների հանցավոր անգործության հետեւանքով բարենպաստ բարձունքներն Ադրբեջանը նվաճել է, եւ ՀՀ տարածքի հաշվին չեզոք` միջդիրքային տարածություն կձեւավորվի»:

Մանրամասները՝ այստեղ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել