copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:30 30-03-2023

Բաքուն կրկին Փաշինյանին մեղադրում է Ադրբեջանի դեմ «զրպարտիչ հայտարարություններ անելու մեջ»

Ադրբեանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջըզադեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է «հերթական անգամ Ադրբեջանին ուղղված զրպարտիչ հայտարարություններ անելու մեջ»։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Հաջըզադեն ասել է, որ «տարածաշրջանում իրավիճակը շահարկելու Նիկոլ Փաշինյանի հերթական փորձերն անընդունելի են»։

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Հայաստանը, ներկայանալով որպես ժողովրդավարական երկիր՝ «շարունակում է իր ագրեսիվ գործունեությունը»։ Նրա խոսքով՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետը հերթական անգամ փորձեց սխալ մեկնաբանել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի ճանապարհի հետ կապված միջանկյալ միջոցների վերաբերյալ» և մեղադրանքներ հնչեցրեց, առ այն Ադրբեջանը փակել է Լաչինի ճանապարհը, ինչպես նաև օկուպացիա որակեց Ադրբեջանի կողմից Լաչինի հիմնական ճանապարհից դեպի հյուսիս գտնվող ճանապարհի փակումը։

Այխան Հաջըզադեն նշել է, որ Ադրբեջանը «կանխել է այլընտրանքային ճանապարհով կենդանի ուժի, զինամթերքի, ականների և ռազմական նշանակության այլ միջոցների փոխադրում Արցախում գտնվող Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչներին, ինչը հանդիսանում է Ադրբեջանի ինքնիշխան իրավունքը»։ Նա ասել է, որ Ադրբեջանը հաստատակամ է այդ ուղղությամբ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու հարցում։ Վերջինս հայտնել է, որ Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված մի քանի ռազմավարական բարձունքների, հիմնական և օժանդակ ճանապարհների, ինչպես նաև Տեղ և Աղավնո գյուղերի միջև ընկած սահմանամերձ տարածքների վերահսկողության տակ առնելու մասին տեղեկությունը դժգոհությամբ է ընդունվել Հայաստանի կողմից։

Ադրբեջանցի պաշտոնյան ընդգծել է, որ Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքում Հայաստանի զինված ուժերի ներկայության հերքումը չի համընկնում իր անմիջական ենթակայության տակ գտնվող հայ պաշտոնյաների և Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունների հետ։ «Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչպես էր հայկական կողմը 30 տարի պնդում, որ իր զորքերը չեն օկուպացրել Ադրբեջանի տարածքները։ Հայաստանի բոլոր այս պնդումների կեղծ լինելը բազմիցս ապացուցվել է, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը պահանջում էին հայկական զորքերի անվերապահ և անհապաղ դուրսբերումը։ Հայկական կողմը պետք է ամբողջությամբ դուրս բերի իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքներից՝ համաձայն եռակողմ հայտարարության և հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից։ Միջազգային կազմակերպություններին Ադրբեջան հրավիրելու և մեր երկրի ներքին գործերին միջամտելու փոխարեն Հայաստանը պետք է ձեռնամուխ լինի իր պարտավորությունների կատարմանը»,- հայտարարել է նա։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը միևնույն ժամանակ մեղադրել է Հայաստանին՝ վերջին շաբաթներին «Ադրբեջանի նկատմամբ ագրեսիվ հռետորաբանությունը ուժեղացնելու և ադրբեջանական զինված ուժերի դեմ սադրանքներ կատարելու, ինչպես նաև տարածաշրջանում լրացուցիչ ուժեր կուտակելու մեջ»։ Նա նաև հերքել է Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու մտադրության մասին Փաշինյանի հայտարարությունները՝ նշելով, թե, իբր Ադրբեջանը «երբեք չի թիրախավորել խաղաղ բնակչությանը»։

Նա հավելել է, որ Հայաստանի այսպես կոչված «ահաբեկչության և ջարդերի քաղաքականությունն ու գործողությունները փաստերով արտացոլված են պատմության մեջ, և դրա ժխտումը միայն ապացուցում է, որ Հայաստանը մտադիր չէ հրաժարվել նման գործողություններից»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը