Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:48 28-03-2023

«Պառվի ուլեր»․ ինչու է ապրիլը «գիժ» մարտից մի քանի օր փոխ առել

Գրեթե ամեն տարի տպավորություն է, թե ապրիլը «գիժ» մարտից մի քանի օր փոխ է առել, քանի որ այնպիսի զգացողություն է, թե մարտի փոփոխական եղանակը դեռ շարունակվում է․ առավոտյան արևոտ եղանակ է, մեկ էլ հանկարծ կարող է անձրև, կարկուտ, իսկ երբեմն նույնիսկ ձյուն տեղալ։

Ժողովրդական ավանդապատումը, սակայն, ունի այս երևույթի «բացատրությունը»․ այս օրերի փոփոխական եղանակը կապվում է պառավի ուլերի պատմության հետ։ Ասում են, որ մինչև «պառվի ուլերը» չանցնեն, չի կարելի ասել, որ գարուն է եկել, քանի որ շատ տարիներ առաջ «պառվի ուլեր»-ով ապրիլին սկսվել է տեղումների, փոփոխական եղանակի շարքը և շարունակվել մոտ 20 օր: Պատճառը Մարտ ամսին բարկացրած պառավն է։

Ահա, թե ինչ ավանդույթ կա «պառվի ուլերի» մասին․

«Մի պառավ կին
Ուներ-չուներ՝
Լղար-մղար
Չորս ուլ ուներ։

Հենց մարտը վերջանում է, ու գալիս է ապրիլը, պառավն ասում է.

«Մարտն անցավ, դարդն անցավ, հորթս ու էծս գարուն հասան։ Ուլերս սարը տանեմ, խոտ արածեցնեմ»:

Նա այծերին սարն է տանում, իսկ Մարտ ամիսը, այդ խոսքերը լսելով, ապրիլից մի քանի օր փոխ է վերցնում, Բուք ու Բորանին հետ է բերում, օրեր շարունակ ուժեղ անձրև է տեղում, ու պառավի այծերը, չդիմանալով ցրտին, մեկ-մեկ կոտորվում են:

Այդ օրվանից հովիվները դաս են քաղում և իրենց կենդանիներին սարն են տանում միայն ապրիլի վերջին, մինչև «պառվի ուլերն» ավարտվեն»:

Սովորաբար «պառվի ուլեր» է համարվում հատկապես ապրիլի 11-16-ն ընկած ժամանակահատվածը և բոլորն էլ կփաստեն, որ այդ օրերին, իրոք, տաք արևից հետո անսպասելի ուժեղ տեղումներ են գրանցվում, ինչից հետո միայն կարելի է խոսել կայուն տաք եղանակի մասին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան