copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:52 27-03-2023

Նախիջևանիկ գյուղում ահասարսուռ դեպք է տեղի ունեցել․ հանցանքը թաքցնելու նպատակով դիակները թաղել են տան բակում

2022թ. ապրիլի 15-ին, ժամը 19-ի սահմաններում, Է. Մ.-ն և Է. Ե.-ն ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում գտնվող իրենց հատկացված տանը և նույն տան դիմացի բակում կենցաղային հարցի շուրջ վիճաբանության մեջ են մտել Ա. Թ.-ի և Ռ. Կ.-ի հետ, որի ընթացքում Է.Մ.-ի և Է.Ե.-ի հասցեին հնչեցված սեռական բնույթի հայհոյանքներից առաջացած զայրույթից, ձեռքերով և տեղում վերցրած փայտի կտորով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ա.Թ.-ի և Ռ. Կ.-ի մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով Ա. Թ.-ն ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Ռ.Կ.-ին պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:

Ինչպես հայտնում է Արցախի դատախազությունը՝ հաջորդ օրը՝ ապրիլի 16-ին, ժամը 21-ի սահմաններում, նույն տանը նախնական համաձայնությամբ, նախորդ օրը կատարած սպանությունը թաքցնելու նպատակով, Ռ. Կ.-ին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, Է. Ե.-ն պահելով Ռ. Կ.-ի ոտքերից, իսկ Է. Մ.-ն՝ թիկունքից, պոլիէթիլենային տոպրակը հագցնելով Ռ.Կ.-ի գլխին՝ խեղդել են, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է: Հանցանքը թաքցնելու նպատակով նրանք երկուսի դիակներն էլ թաղել են նշված տան բակում:

Նախաքննության ընթացքում Է. Մ.-ին և Է. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 12-րդ կետերով՝ երկու և ավելի անձանց սպանությունը մի խումբ անձանց կողմից և այլ հանցանքը թաքցնելու նպատակով որակյալ հատկանիշներով:

Է. Մ.-ի և Է. Ե.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

2023թ. մարտի 24-ին հիշյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացրել է Ասկերանի շրջանի դատախազությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը