copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:00 25-03-2023

Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ Հայաստանի պնդումները «լիովին սուտ են». Ալիևը Շառլ Միշելի հետ զրույցում կրկին մեղադրել է Հայաստանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել Շառլ Միշելի նախաձեռնությամբ։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Շառլ Միշելը հիշեցրել է 2023 թվականի փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպումը։ Կողմերն անդարդարձել են 2021 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների ընթացքում քննարկված տարբեր հարցերի։

Եվրամիության խորհրդի նախագահը հայտնել է, որ Եվրամիությունը կշարունակի ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար։ Նա անդրադարձել է նաև Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև մտահոգություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ։

Ադրբեջանի նախագահն իր հերթին ընդգծել է, որ Բաքուն աջակցում է բրյուսելյան գործընթացին։ Նա Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյան հերթական անգամ պնդել է, թե, իբր ճանապարհի շրջափակման վերաբերյալ Հայաստանի պնդումները «լիովին սուտ են»։ Ալիևն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած ճանապարհով անցել է ռուս խաղաղապահներին և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին պատկանող մոտ 5000 մեքենա, բժշկական օգնության կարիք ունեցող մարդիկ և նրանց ուղեկիցները։

Բացի այդ վերջինս հայտարարել է, որ «Հայաստանը շարունակում է Արցախի տարածք զենքի և անձնակազմի տեղափոխում իրականացնել»։

Ալիևը միևնույն ժամանակ Հայաստանին մեղադրել է վերջին շրջանում «հրադադարի ռեժիմի խախտման» դեպքերի համար, որոնք իրականացվել են հենց Ադրբեջանի կողմից։ Նա հավելել է, որ «յս ամենը Հայաստանի կողմից իրականացվող վտանգավոր քաղաքականության արդյունք է»։



Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը