copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:30 24-03-2023

Թուրքիայում պաշտոնաթող գեներալը դատապարտվել է ազատազրկման՝ Էրդողանի դեմ հեղաշրջման փորձին մասնակցելու համար

Թուրք պաշտոնաթող գեներալ Չեթին Դողանը դատապարտվել է վեց տարի ութ ամիս ազատազրկման՝ 2003 թվականին Թուրքիայի կառավարության և այդ ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ «Մեծ մուրճ» անունը կրող հեղաշրջման փորձին մասնակցելու համար։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Չեթին Դողանը դապատարտվել է ազատազրկման գործի շրջանակներում տեղի ունեցած կրկնակի դատավարության հետևանքով։ Ավելի վաղ՝ 2013 թվականին Թուրքիայի բարձրագույն վերաքննիչ դատարանը չեղարկել էր 330 մարդու՝ այդ թվում նաև Դողանի նկատմամբ կայացված դատավճիռը և նշանակել կրկնակի դատավարություն։

«Մեծ մուրճ»-ի գործով դատապարությունը սկսվել է 2010 թվականին, երբ մի խումբ գեներալներ մեղադրվում էին 2003 թվականին Թուրքիայի կառավարությունը տապալելու փորձ կատարելու մեջ։ Գործի շրջանակներում տեղի ունեցած դատավարությունը լայնորեն քննադատվեց՝ կոնկրետ ապացույցների բացակայության և քաղաքական միջամտության մասին պնդումների պատճառով:

Կրկին դատավարությունը մեկնարկել է 2020 թվականին, երբ մեղադրող կողմը պնդում էր, որ Դողանը և նրա համախոհները 2003 թվականին ծրագրել էին հեղաշրջում իրականացնել, սակայն դավադրությունը խափանվել էր կառավարության կողմից:

Պաշտպանական կողմն իր հերթին պնդում էր, որ Դողանի դեմ ներկայացված ապացույցները անուղղակի են,իսկ գործը քաղաքական դրդապատճառներ ունի:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում