copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:15 23-03-2023

Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Ինչպես փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը, Բլինքենն այս մասին ասել է Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումների ժամանակ։

Բլինքենն ընդգծել է, որ կողմերի հետ վարած բանակցություններից հետո ինքը նման հնարավորություն տեսնում է։ «Կարծում եմ, որ կա հնարավորություն, չեմ ուզում չափազանցնել, բայց կա հնարավորություն, որը թույլ է տալիս մեզ իրականում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը։ Ես հանդիպել եմ Փաշինյանի և Ալիևի հետ Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ։ Արտաքին գործերի նախարարները վերջերս Վաշինգտոնում էին։ Ակնկալում եմ, որ նրանք կվերադառնան։ Մենք աշխատել ենք տեքստի վրա»,- ասել է նա։

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ինքն ակտիվորեն զբաղվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով՝ նպաստելով խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը, որը կվերաբերի նաև Լեռնային Ղարաբաղում ապրող էթնիկ հայերի իրավունքներին և պաշտպանությանը, ինչպես նաև սահմանազատման գործընթացին և այլն։

«Մենք սա չենք պարտադրում Հայաստանին։ Մենք արձագանքում ենք Հայաստանի մեծ ցանկությանը, որը ցանկանում էր տեսնել, թե արդյոք մենք կարող ենք օգնել նրանց հասնել այնպիսի համաձայնության, որը գոնե հիմնովին կավարտի ավելի քան 30 տարի շարունակվող հակամարտությունը»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։

Էնթոնի Բլինքենը միևնույն ժամանակ նշել է, որ իրական խնդիրներ է տեսնում Լաչինի միջանցքում։ Նա տեղեկացրել է, որ ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերաբացվի միջանքը։ «Առանց չափազանցության, ես կարծում եմ, որ այժմ բարենպաստ պահ է, որը խորապես կծառայի Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի շահերին»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի այսպես կոչված բնապահպան ակտիվիստները Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհի հատվածում շրջափակել են Լաչինի միջանցքը, որտեղով անցնում է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ ճանաապարհը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին