copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:40 22-03-2023

Կարող է հրաժարական տալ, մենք նորից առաջադրելու ենք և անցնելու է. Սերգեյ Բագրատյանը՝ Արծվիկ Մինասյանին

ԱԺ-ն այսօր քննարկում է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու՝ «Հայաստան» խմբակցության նախագիծը։ Զեկուցող Արծվիկ Մինասյանին հարց ուղղեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Բավականին մեծ ծավալի աշխատանք եք կատարել, այդ ապացույցները ներկայացնելու համար։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ Ձեր նպատակը ո՞րն է, որ տիկին Սաֆարյանը չշարունակի պաշտոնավարել, թե՞ ուզում եք ուղղակի ցույց տալ, որ գործընթացում խախտումներ կան»։

Ի պատասխան Արծվիկ Մինասյանն ասաց, որ փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի ուսումնասիրությունը հանրության մոտ խորը կասկածներ էր առաջացրել, որը պետք է փարատվի, մյուս կողմից օրենքը անվերապահ պետք է կատարվի:

Արձագանքելով՝ Սերգեյ Բագրատյանն ասաց. «Եթե ձեր նպատակն է, որ չպաշտոնավարի, դա հնարավոր չի, որովհետև կարող է հրաժարական տալ և մենք նորից առաջադրելու ենք, նորից անցնելու է՝ այլևս չունենալով որևէ խնդիր։ ԱՅսինքն, եթե նպատակը չաշխատելն է, չի լինի։ Երկրորդ նպատակը, որ ցույց տրվի՝ մենք գործընթացն առաջ ենք տանում, այսինքն՝ փաստաբաններ են դիմել, Դուք պարտավորված եք զգում այդ փաստաբանների դիմումին ընթացք տալ, բայց չէ՞ որ մեծ քաղաքական ուժ է, չե՞ք կարծում, որ պետք է հաշվարկի ելքերը։ Չեմ կարծում, որ արդքան էներգիա ծախսել, այդքան ապացույցներ ներկայացնել․․․ ընդամենը դա կարելի էր դիտարկել որպես տեխնիկական խնդիր»:

Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ ոչ մի դիմումում կաշկանդված կամ պարտադրված չեն եղել․ «Ես նշեցի, որ բազմաթիվ են եղել դիմումները, որոնց մենք ընթացք չեն տվել, որովհետև հիմք չենք տեսել, բայց այստեղ հիմքը ցցուն է։ Եվ երկրորդըէ բացարձակ կասկած չունեմ Ձեր ձայների վրա։ Դուք կարող եք խախտումներով ընտրել, խախտումներով փոփոխություններ անել օրենքների»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը