copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:06 18-03-2023

Թանկ թմրամիջոցները ամեն մեկին հասու չեն․ իրավիճակը բանակում

«Կրիստալը բավականին թանկ թմրամիջոց է, բայց տարածված է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց N զորամասի սպաներից՝ Ա․Վ-ն։

Սպան ասում է՝ բանակում թմրամիջոց օգտագործողների թիվը քիչ է։ Օգտագործողները հիմնականում հարուստ ծնողներ ունեցողներն են։ «Ես չգիտեմ՝ ոնց բացատրեմ։ Իմ աշխատած տարիներին շատ դեպքերի հետ եմ առնչվել։ Զինծառայության գալիս են տարբեր ընտանիքներից դուրս եկած տղաներ։ Դեպք է եղել, երբ զինծառայողը փորձել է ինքն իրեն բենզին ներարկել։ Արագ մոտեցել ենք, ներարկիչը վերցրել ենք ձեռքից»,- ասում է սպան։

«Մի կարևոր խնդիր էլ կա, զինծառայությանը անպատրաստ տղաները հաճախ են դիմում թմրանյութի օգնությանը։ Հոգեբանորեն կայանալու խնդիր ունեն»,- ասում է։

Սպայի խոսքով սինթետիկ թմրամիջոցները կործանրար են և այդ առումով բանակում վերահսկողությունը պետք է կրկնապատկվի։

Նշենք, որ աշխարհում սինթետիկ թմրանյութերի տարածումը երեք տարվա ընթացքում աճել է չորս անգամ։ Բուսական ծագում ունեցող թմրանյութերի, այդ թվում՝ կոկաինի, հերոինի և մարիխուանայի, առգրավված քանակությունը շարունակվում է հարաբերականորեն կայուն մնալ 2005 թվականից այն դեպքում, երբ առգրավված սինթետիկ թմրանյութերի ծավալները, որոնց մեջ մտնում է ամֆետամինը և մետամֆետամինը աճում է սրընթաց տեմպերով:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել