copy image url
Ներքին 3 տարի առաջ - 01:04 18-03-2023

Սահմանադրության «պահապան»-ը սեփական աշխատակազմ ձևավորելու և պահպանելու կարողություն չունի․ Էդգար Ղազարյան

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սահմանադրության «պահապան»-ը սեփական աշխատակազմ ձևավորելու և պահպանելու կարողություն չունի

Ազգային ժողովի միայն մեկ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված և ընտրված Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ով մեկ տարուց ավել է զբաղեցնում է այդ պաշտոնը, ի վիճակի չէ սեփական աշխատակազմ ձևավորել։ Մասնավորապես, մեկ տարուց ավել է ինչ թափուր է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի և նրա տեղակալների պաշտոնը։ Նախագահի աշխատակազմի ղեկավարի մենակ մնացած տեղակալ Խաչատուր Պողոսյանը ստիպված է աշխատել բոլոր թափուր պաշտոնների փոխարեն:
Հանրապետության նախագահն ունի ընդամենը երկու խորհրդական, որոնցից մեկը ՈՒկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյան 28-ամյա դուստրն է, մյուսը՝ վերջերս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից վռնդված Վահրամ Դումանյանը։

Նախագահի աշխատակազմում թափուր են ռեֆերենտների պաշտոնները։

Արտաքին կապերի և արարողակարգի վարչությունում թափուր են Արտաքին կապերի բաժնի պետի և Արարողակարգի բաժնի պետի պաշտոնները։

Թափուր են մնացել նաև աշխատակազմի Նախագահական նախաձեռնությունների վարչության պետի, այդ վարչության կազմի մեջ մտնող երկու բաժինների պետերի (Մշակութային և սոցիալական նախաձեռնությունների բաժին և Ռազմավարական նախաձեռնությունների և վերլուծությունների բաժին) պաշտոնները։ Սա թերևս պայմանավորված է դրանով, որ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ոչ միայն ի վիճակի չի սեփական նախաձեռնություններ ունենալ, այլ իր խնդիրը Նիկոլ Փաշինյանի կամակատար մնալն է։

Հովակիմ Հովակիմյանի Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելուց հետո, թափուր է նաև նախագահի աշխատակազմի Իրավաբանական վարչության պետի պաշտոնը։
Նախագահի աշխատակազմում թափուր է նաև Առաջին բաժնի պետի պաշտոնը, որը պատասխանատու է գաղտնի փաստաթղթերի համար։

Նախագահի աշխատակազմում երեք բաժինների ղեկավարումը մնացել է առանց ղեկավարման, քանզի թափուր է նաև Գործերի կառավարչության պետի պաշտոնը։

Այսքանի հետ միասին Հանրապետության նախագահի աշխատակազմում թափուր է նաև Ներքին աուդիտի բաժնի պետի պաշտոնը, ինչի առկայությունը յուրաքանչյուր պետական կառավարման մարմնում օրենքի պահանջ է։

Ընդհանուր առմամբ Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար պաշտոնների մեծ մասը թափուր են։ Սեփական աշխատակազմ ձևավորելու կարողություններ չունեցող մարդը, ապօրինաբար, միաժամանակ զբաղեցնում է ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը՝ խախտելով այն Սահմանադրությունը, որի պահապանն է ի պաշտոնե։

Հ․Գ․ 2023 թվականի մարտի 17-ին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանի պատմության թանգարան, սակայն դեռևս ոչ որպես «Հայաստանի դավաճաններ» բաժնի ցուցանմուշ, այլ առայժմ որպես այցելու»։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը