copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:14 16-03-2023

Անդրանիկ Քոչարյանի ուշագրավ խոստովանությունը. ԱԱԾ-ն գաղտնալսում է ընդդիմադիրներին. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ փայլել է հերթական խայտառակ հայտարարությամբ։ Իր ղեկավարած հանձնաժողովի նիստում խոսելով ՆԳՆ-ին գաղտնալսելու հնարավորություն տալու մասին եւ պատասխանելով ընդդիմադիրների այն դիտարկումներին, թե ԱԱԾ-ն քիչ էր գաղտնալսում, այլ կառույցի եւս նման լիազորություն է տրվել, նա հայտարարել է. «Մեզ գաղտնալսում է ու լավ է անում, բարի լինենք էնպես ապրենք, որ լսելու դաշտից դուրս մնանք։ Բա որ չլսեն, ո՞նց են իմանալու` ով ինչ մտածեց, էս երկրի գլխին ինչ եղավ»։

Հիշեցնենք, որ միայն դատարանի որոշմամբ եւ քրեական վարույթի դեպքում է թույլատրվում գաղտնալսել որեւէ քաղաքացու։

Սրանով Անդրանիկ Քոչարյանի երեկվա գոհարները չեն սահմանափակվում․ նա հայտարարեց, թե, փառք աստծո, Հայաստանում փշալարերի կիրառման ժամանակաշրջանն այլեւս անցյալում է, ապա խոսակցության մեջ ներքաշեց քննարկմանը մասնակցող ՆԳ նախարարին, ով եւս հաստատեց Քոչարյանի սուտը։ Սա՝ այն դեպքում, երբ պատերազմից հետո ընդդիմադիրների դեմ ոչ միայն փողոցներում են փշալարեր գործածվել, այլեւ խորհրդարանի շենքի պարիսպներն են փշալարերով պատվել»:

Մանրամասները՝ այստեղ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ