copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:00 15-03-2023

Ասադն աջակցություն է հայտնել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ աջակցություն է հայտնել Ուկրաինայում իրականացվող ռուսական հատուկ ռազմական գործողությանը (ռուս-ուկրաինական պատերազմ-խմբ)։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Интерфакс լրատվական գործակալությունը։

Սիրիայի նախագահը պնդել է, որ արևմուտքն ինչպես նախկինում է իր հողում ընդունել նացիստներին, այնպես էլ այժմ աջակցում է ժամանակակից նացիստներին։

«Այժմ ես ուզում եմ օգտագործել պահը, քանի որ սա իմ առաջին այցն է Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո՝ վերահաստատելու սիրիական դիրքորոշումը՝ ի պաշտպանություն նեոնացիստների և հին նացիստների դեմ այս հատուկ գործողության։ Ես ասում եմ, որ սրանք հին ու նոր նացիստներ են, քանի որ Արևմուտքը, ինչպես ընդունեց հին նացիստներին իր հողում, այժմ էլ աջակցում է նրանց ներկա ժամանակներում»,- ասել է նա։

Ասադն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ այս հարցում իր երկրի դիրքորոշումը կապված չէ միայն Սիրիայի և Ռուսաստանի բարեկամության հետ։ Նրա խոսքով՝ աշխարհն այսօր կայունացման կարիք ունի։ «Մեր դիրքորոշումը չի բխում միայն մեր միջև գոյություն ունեցող բարեկամությունից և նվիրվածությունից, մեր դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ աշխարհն իսկապես կայունացման կարիք ունի, այլապես այն մոտ կլինի մեծ փլուզմանը»,- հայտարարել է նա։

Սիրիայի նախագահը հավելել է նաև, որ չնայած Ռուսաստանն այժմ հատուկ գործողություն է իրականացնում, նրա աջակցությունը Սիրիային չի փոխվել։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Մոսկվայում այսօր կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Պուտինը շեշտել էր, որ Ռուսաստանը և Սիրիան համատեղ ջանքերով զգալի հաջողություններ են արձանագրել ահաբեկչության դեմ պայքարում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել