copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:41 14-03-2023

Թուրքիայում անցկացված հարցումների համաձայն առաջատար է ընդդիմության միասնական թեկնածուն, Էրդողանը նրան զիջում է հատկապես խոշոր քաղաքներում

Թուրքիայում գործող TAG հետազոտական ընկերության կողմից առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ հարցումեր անցկացվել։ Այս մասին տեղեկացնում է ընկերության թվիթերյան պաշտոնական էջը։

Հաղորդվում է, որ հարցումներն իրականացվել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ընդդիմության միասնական թեկնածուն քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է։ Հարցումները կատարվել են Թուրքիայի 35 նահանգներում, որոնց մասնակցել է ընդհանուր առմամբ 8720 մարդու շրջանում։

Հարցման արդյունքների համաձայն՝ եթե ընտրապայքարը կայանա երկու թեկնածունեի միջև ապա Էրդողանի օգտին կքվեարկեր հարցվածների 43.3%, իսկ Քըլըչդարօղլուի օգտին՝ 56.7%-ը։ Միևնույն ժամանակ, եթե ընտրապայքարին մասնակցի նաև երրորդ թեկնածուն՝ հարցման շրջանակներում պայմանականորեն Մուհարեմ Ինջեն, ով 2018 թվականի նախագահական ընտրություններում եղել է Էրդողանի մրցակիցը, ապա թեկնածունեից որևէ մեկն առաջին փուլում չի կարողանա ստանալ ձայների 50 տոկոսից ավելին։ Այս պարագայում հետևյալ պատկերը կլինի՝ Քըլըչդարօղլու՝ 46.4%, Էրդողան՝ 44.8%, Ինջե՝ 8.8%։

Հետազոտական ընկերությունը միևնույն ժամանակ հրապարակել է մի շարք խոշոր քաղաքների տվյալները։ Մասնավորապես հարցման արդյունքների համաձայն՝ Թուրքիայի խոշոր քաղաքներում Քըլըչդարօղլուն գերազանցում է Էրդողանին։ Թուրքիայի խոշոր քաղաքներում առկա է հետևյալ պատկերը (երկու թեկնածուի մասնակցության դեպքում-խմբ).

Ստամբուլ-Քըլըչդարօղլու՝ 55.7%, Էրդողան՝ 44.3%
Անկարա-Քըլըչդարօղլու՝ 57.4%, Էրդողան՝ 42.6%
Իզմիր-Քըլըչդարօղլու՝ 76.2%, Էրդողան՝ 23.8%


Միևնույն ժամանակ ընկերությունը հրապարակել է նաև նախագահի թեկնածուների ծննդավայրերում անցկացված հարցման արդյունքերը, որոնց համաձայն յուրաքանչյուրն իր ծննդավայրում առաջատար է։

Մասնավորապես Էրդողանի ծննդավայր Ռիզեում նրա օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 69.7%-ը, Քըլըչարօղլուին՝ 25.8%-ը, իսկ Մուհարեմ Ինջեին՝ 3.6%-ը։ Քըլըչդարօղլուի ծննդավայր Թունջելիում (պատմական Դերսիմ-խմբ) նրա օգտին կքվեարկի հարցվածների 82.2%-ը, Էրդողանին ձայն կտա 14.2%-ը, իսկ Ինջեին՝ 3.6%-ը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի