Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:04 14-03-2023

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը աշխատանքային քննարկում է ունեցել ԱԶԲ պատվիրակության հետ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան գրասենյակից։

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը նշել է, որ Ասիական զարգացման բանկը մշտապես եղել եւ մնում է ՀՀ կառավարության վարած բարեփոխումներն ուղեկցող կարեւորագույն գործընկերներից մեկը: Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է նաեւ ԱԶԲ-ի հետ ունեցած համատեղ ծրագրերի ընթացքին` կարեւորելով ինչպես խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի, այնպես էլ հանրային եւ մասնավոր հատվածում գիտելիքի եւ փորձի փոխանակմանն ուղղված նախաձեռնությունների շարունակական ապահովման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԱԶԲ-ի` Հայաստանի հետ նախանշած և մշակման փուլում գտնվող նոր ռազմավարության հիմնական ուղղությունների շուրջ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլո Սպանտիգատին նշել է, որ Ասիական զարգացման բանկը պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարության նախաձեռնություններին՝ ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, առողջապահության, կրթության եւ այլ ոլորտներում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ