copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:12 14-03-2023

Երկու հայկական պետությունների վերջնական միավորմանը հասնելը ամրագրված է ՀՀ անկախության հռչակագրում․ Ավետիք Չալաբյան

Ես պայքարելու եմ ցանկացած իշխանության դեմ, որը փորձում է չեղարկել մեր Անկախության հռչակագիրը և Սահմանդրությունը, և խարխլել մեր ազգային պետության բուն հիմքերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։ Նա, մասնավորապես, գրել է․

«Երեկ Արցախի Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցությունները միասնական հայտարարություն են ընդունել, որտեղ դատապարտելով թշնամական պետության ցեղասպան գործողությունները, նաև կարևոր պահանջով են դիմել Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններին՝
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները, արտահայտելով ժողովրդի կամքն ու դիրքորոշումը, պահանջում են Հայաստանի Հանրապետության իշխանություններից հավատարիմ մնալ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը և կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունները վերահաստատում են իրենց հավատարմությունը մեր ժողովրդի կամքն արտահայտող հիմնարար փաստաթղթերին և շարունակելու են առաջնորդվել դրանցից բխող գաղափարներով և սկզբունքներով»:

Միանալով այս պահանջին, ես նաև ցանկանում եմ հավելել, որ Արցախի ինքնորոշմանը և երկու հայկական պետությունների վերջնական միավորմանը հասնելը ամրագրված է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում, և հանդիսանում է նրա ցանկացած իշխանության սահմանադրական պարտավորությունը: Այդ պարտավորությունից որևէ իշխանություն չի կարող ինքնակամ հրաժարվել, քանի որ այն համարժեք է Սահմանադրության չեղարկմանը և փաստացի Հայաստանի Հանրապետության՝ որպես ինքնիշխան, ազգային և ժողովրդավարական պետության լուծարմանը:

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես այդպիսի լիազորություն չեմ տվել որևէ իշխանության, ինչպես նաև այդպիսի լիազորություն երբևիցե չեն տվել մեր համաքաղաքացիները, որոնց ճնշող մեծամասնությունը համոզված է, որ Արցախը չի կարող գոյություն ունենալ թշնամական ցեղասպան պետության կազմում: Ուստի ես պայքարելու եմ ցանկացած իշխանության դեմ, որը փորձում է չեղարկել մեր Անկախության հռչակագիրը և Սահմանդրությունը, և խարխլել մեր ազգային պետության բուն հիմքերը:

Ավելին, համոզմունք եմ հայտնում, որ այդպիսի գործողությունները անպատիժ չեն մնա, և Սահմանադրության տապալման ցանկացած փորձ կատարող պաշտոնյա ի վերջո օրենքի ողջ խստությամբ պատասխան կտա դատարանի առաջ: Մինչ այդ, ողջունում եմ Արցախի մեր հերոսական քույրերին և եղբայրներին, և իմ հետևողական զորակցությունն եմ հայտնում նրանց արդար պայքարին»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել