copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:00 13-03-2023

Իրանի իշխանությունները հակակառավարական ցույցերի շուրջ 22 հազար մասնակիցների ներում են շնորհել

Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության ղեկավար Ղոլյամ Հոսեյն Մոհսենի-Էջեին հայտարարել է, որ երկրի իշխանությունները համաներում են շնորհել նախորդ տարի աշնանը տեղի ունեցած հակակառավարական ցույցերի շուրջ 22 հազար մասնակիցների։ Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

Իրանցի պաշտոնյան հայտնել է, որ այս պահի դրությամբ համաներում է կիրառվել տարբեր հոդվածներով դատապարտված 82 հազար մարդու նկատմամբ, և այս թիվն առաջիկայում կարող է աճել։ Նրա խոսքով՝ ներկայումս այդ շարքում 22 հազար խռովարարներ կան։

Մոհսենի-Էջեին նշել է, որ փոփոխվել է նաև տարբեր հոդվածներով ազատազրկման դատապարտված 34 հազար մարդու դատավճռիռը։ Նա ասել է, որ համաներման որոշման մեջ չեն ընդգրկվել ծանր հանցագործությունների և գողության համար մեղավոր ճանաչված անձինք։

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին ր Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ ներում էր շնորհել տասնյակ հազարավոր բանտարկյալների՝ այդ թվում նաև նրանց, ովքեր դատապարտվել էին անկարգություններին մասնակցելու համար։

Իրանում զանգվածային անկարգությունները մեկնարկել էին 2022 թվականի սեպտեմբերի 16-ին՝ 22-ամյա Մահսա Ամինիի մահվանից հետ։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ ոստիկանները Ամինին բերման են ենթարկել ոչ պատշաճ գլխաշոր կրելու համար, իսկ հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված է ստացել, ինչից էլ մահացել է։ Միևնույն ժամանակ սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից, ինչն էլ հանգեցրել էր հակակառավարական ցույցերի։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել