Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:38 11-03-2023

Վահեն Փաշինյանին հարց էր տվել ու ստացել պատասխան․ 19-ամյա զինվորը անմահացավ Օմարում

«Մայր իմ, կներե՛ս, թաքուն գնացի
Կամավոր գրվել, զինվոր եմ հիմա,
Ոչինչ, որ մահն էր նայում դիմացից,
Կյանքն անցողիկ է, ամոթը՝ ցմահ․․․»

Վահե Մկրտչյանի տողերը փորագրված են իր շիրմաքարի վրա։



Վահեն ինքնատիպ էր, տաղանդավոր։ Վահեն երազանքներ ուներ, ուսանող էր ու զորակոչվեց։ 19-ամյա Վահեն համալրեց անմահների զորագունդը։ Զոհվեց Օմարում։

«Ավանդական բանակի քեֆ ենք արել, ուրախացել․ շտապում էր մեկնել, որովհետև իր ուսանող ընկերները ծառայում էին, իսկ ինքը դեռ տանն էր»,- Oragir․News-ի հետ զրույցում պատմում է հայրը՝ Արմենակ Մկրտչյանը։



Արցախում զոհված 19-ամյա Վահե Արմենակի Մկրտչյանն Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքից էր: Սովորել է Երևանի պետական համալսարանի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետում։

Հայրն ասում է, որ Վահեն նվիրված էր ուսմանը, ստեղծագործում էր։ Ծնողները պատրաստվում են հրատարակել Վահեի ստեղծագործությունները՝ գրքի տեսքով։ Զոհվել է սեպտեմբերի 30-ին։ «Որդուս ամեն տեղ փնտրում եմ։ Փորձում եմ իր ընկերների մեջ գտնել մի փոքր Վահեից։ Ում հետ շփվել է, բոլորի մեջ տեսնում եմ իրենից մի մաս»,- ասում է մայրը՝ Հասմիկ Մուրադյանը:



Մայրը ապրում է որդու մասին հիշողություններով։ Մի որդի էլ ունի և պայքարելու է, որ նա ապրի խաղաղ Հայաստանում։ «Վահեն ժիր, աշխույժ, հարցասեր երեխա է եղել։ Անգամ դասվարը՝ «բողոքի» տեսքով, ասել է՝ Վահեն անդադար հարցեր է տալիս ու չի թողնում մյուս աշակերտներին հերթ հասնի»,- պատմում է։



Վահեն ուսանողների հետ վարչապետի հետ հանդիպման է մասնակցել։ Հարց հղող երեք ուսանողներից մեկն էր․ «Հանդիպման ժամանակ հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանին։ Հարցը եղել է հետևյալը՝ եթե քաղտեխնոլոգիան չլիներ, կկարողանայիք արդյոք հեղափոխություն անել, որին հստակ պատասխան վերջինս չի տվել»,- ասում է մայրը։



Վահեի ստեղծագործությունները դեռ կպատմեն նրա մասին։ Հերոսը հուղարկավորված է Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
16:41 Լիլիթ Բասյանն ու նրա բրազիլացի ընտրյալը նոր լուսանկարներ են հրապարակել
18:40 Արամ Մելիքյանի դուստրը՝ Ստելլան, ցույց է տվել սիրելիից ստացած շքեղ ծաղկեփունջը. ով է նա