copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:55 11-03-2023

Ռոդենի քանդակը կտեղափոխվի, Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը

Ռոդենի քանդակը կտեղափոխվի, Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետարանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։

«Նախօրեին ավագանու մեր հանձնաժողովին ներկայացվեց նախագիծ, ըստ որի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում մտադրություն կա տեղադրել Շառլ Ազնավուրի արձանը, իսկ Ռոդենի՝ Ժյուլ Բաստիեն Լըպաժի քանդակը կտեղափոխվի այլ վայր՝ կրկին նույն հրապարակում:

Ըստ պայմանագրի՝ Ռոդենի քանդակը պետք է լինի հենց Ֆրանսիայի հրապարակում, ուստի այս պահին դիտարկվում է երկու վայր. մեկը Օպերայի շենքի մոտի անցումից, երբ անցնում ենք դեպի Կոնսերվատորիայի պուրակ՝ փողոցը կիսող մեջտեղի հատվածում, մյուսը՝ Սարյանի պուրակի առջևի հատվածում, որտեղ տաքսիներ էին կայանում:

Հարցիս, թե ինչո՞ւ Ազնավուրի արձանը չի տեղադրվում Ազնավուրի հրապարակում, ինչն ավելի տրամաբանական կլիներ, մշակույթի վարչության պետը պարզաբանեց, որ արձանը շատ մեծ է լինելու, ուստի այդ հրապարակում հարմար հատված չկա:

Նշեմ նաև, որ նույն արձանից տեղադրվելու է նաև Ֆրանսիայում»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը