copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:09 09-03-2023

Հայ-մոնղոլական օդային համագործակցություն․ մոնղոլները կարողանում են բարձրանալ հայկական լեռները

FLYONE ARMENIA ընկերությունը համալրում է ինքնաթիռների նավատորմը։
FLYONE ARMENIA ավիաընկերությունը ազգային բյուջետային ավիաընկերությունն ու Mongolian Airways ավիաընկերությունների միջև ստորագրված պայմանագրի արդյունքում հայկական ավիաընկերության կողմից շահագործվող օդանավերի թիվն ավելացավ ևս մեկով։ Այս մասին տեղեկացանք «FLY ONE ARMENIA» ընկերության ֆեյսբուքյան էջից։

Ընկերությունների միջև պայմանագրի ստորագրումը հնարավորություն կտա 2023թ․ ամառային թռիչքային շրջանում FLYONE ARMENIA-ի չվերթերն իրականացնել վեց Էյրբաս օդանավերով։

180 ուղևորի համար նախատեսված ժամամանակակից Airbus A320-ը կիրականացնի չվերթեր FLYONE ARMENIA ընկերության լայն թիռչքային աշխարհագրության հիմնական ուղղություններով։

«FLYONE ARMENIA» ընկերությունը հավատարիմ է մնում մատչելի, անվտանգ ու հարմարավետ չվերթեր իրականացնելու իր հանձնառությանը։ 2023թ․ ամառային թռիքային շրջանում ավիաընկերությունը մի շարք նոր ուղղությունների մեկնարկ է տալու, ինչն էլ զարգացման հրամայական է դարձնում օդանավերի պարբերական համալրումը»,- նշեց ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

«FLYONE ARMENIA»-ն հիմնադրվել է 2021 թվականին։ 2022թ․ արդյունքներով ընկերությունը դարձել է դեպի Հայաստան և Հայաստանից ուղևորափոխադրումների առաջատարը։

«FLYONE ARMENIA»-ն առաջարկում է մատչելի թռիչքներ շուրջ երկու տասնյակ ուղղություններով։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի