copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:11 09-03-2023

Վաճառքի է հանվել նախկին ռուսական զորամասը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պետգույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել ՊՆ-ին պատկանող 71 անշարժ գույքից հերթականը՝ Շենգավիթ, Շիրակի փողոց 24 շենք, 63 հասցեում գտնվող։ Գույքը վաճառվում է գնահատված արժեքի 100 տոկոսով՝ 190 մլն 950 հազար դրամ։

Այն կազմված է 715.56 քառ. մետր մակերեսով հասարակական շենքից եւ դրա զբաղեցրած ու սպասարկման համար հատկացված 0.17475 հեկտար մակերեսով հողամասից։ Մենք պարզեցինք, որ վաճառքի հանված գույքը նախկին ռուսական զորամասն է։
Հիշեցնենք, որ 71 անուն գույքի մեջ է մտնում նաեւ Երեւանի նախկին Մայրաքաղաքային գունդը՝ «Ստալիչնի պոլկը», որի տեղում էլիտար թաղամաս են կառուցելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին