copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:08 07-03-2023

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Բելգիայի փոխնախագահի հետ

Մարտի 6-ին մեկնարկած ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանի շրջանակում՝ Նյու Յորքում գտնվող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել նաև Բելգիայի փոխնախագահ, ֆրանսիական համայնքի, մշակույթի, լրատվամիջոցների, կանանց իրավունքների, երեխաների խնամքի և առողջության նախարար Բենեդիկտ Լինարդի հետ։

Կողմերը քննարկել են երեխաների հիմնահարցերի ոլորտում համագործակցության հնարավորությունները, մտքեր են փոխանակել երկու երկրներում հասարակության տարբեր ոլորտներում երեխաների ներգրավվածության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման վերաբերյալ։

Փոխնախագահը մասնավորապես հետաքրքրվել է Հայաստանում երեխաների հիմնահարցերի ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքի, խնամքի հաստատությունների գործունեության, մատուցվող ծառայությունների, ներառականության ապահովման և այլնի մասին։

Նախարար Նարեկ Մկրտչյանը ընդգծել է, որ նախարարության առաջնահերթություններից է երեխաների իրավունքների իրացման և նրանց մատուցվող ծառայությունների որակի բարելավման շարունակականությունը՝ վերջիններիս իրավունքների պաշտպանության գործընթացում պետության, ոլորտային ոչ պետական կառույցների, ինչպես նաև համայնքների փոխգործակցությունը։

Նախարարը խոսել է նաև Խարբերդի մասնագիտացված մանկատանը գործող «Ճախրուկ» մշակութային խմբի մասին, որը մանկատան սաներին հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալ հայկական երգարվեստին ու երաժշտությանը, այլև հանդես գալ որպես կատարողներ։

Գործընկերները կարևորել են նմանօրինակ նախաձեռնությունների դերը հաշմանդամություն ունեցող երեխաների կարողությունների բացահայտման ու զարգացման գործում։

Բելգիայի փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում նախատեսվող «Ճախրուկ» միջազգային փառատոնին ապահովել իր մասնակցությունը և հավելել, որ կդիտարկվի Բելգիայից հաշմանդամություն ունեցող երեխաներին փառատոնին ներգրավելու հնարավորությունը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից