copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:21 07-03-2023

ՊՆ-ն ոչինչ չի արել, որ պարզվի իմ երեխայի ճակատագիրը, մեր ջանքերի շնորհիվ են հանձնել մեր երեխաների մասունքները․ զոհվածի մայր

ՊՆ-ն ոչինչ չի արել, որ պարզվի իմ երեխայի ճակատագիրը, միայն ծնողների անձնական ջանքերով և ռուս խաղաղապահների միջոցով Ադրբեջանը 2021թ-ի նոյեմբերին հանձնեց մեր երեխաների մասունքները։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։

Նա նշեց, որ բանկերում, անձնագրային բաժանմունքում պետք է լինեն առանձին բազաներ, որոնք կսպասարկեն զոհվածների ծնողներին՝ ավելորդ անախորժություններից խուսափելու համար։

«Գնացել եմ, որ անձնագրային բաժնից երեխային գրանցումից հանեմ, չեք պատկերացնի այն խայտառակությունը, որ կար այնտեղ։ Ինչու չկա ծառայություն, որ ծնողները առանց այն էլ վատ վիճակում, այդքան հերթերի մեջ չկանգնեն։ Ինչ է՝ իրենք առաջին ագնամ ինձանի՞ց լսեցին, որ անձնագրայինում խնդիր է լինում։ Ստացվում է, որ ես պետք է գամ իրենց ասեմ՝ գիտեք ինչ, հերթի մեջ ընկա՞։ Ասում են նախկինները, բայց հիմա ավելի խայտառակ վիճակ է»,- ասաց Նաիրա Մելիքյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել