copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 12:30 07-03-2023

Բախմուտի պաշտպանությունը մեծ ռազմավարական հաջողություն կդառնա. ուկրաինացի պաշտոնյան ընդունել է, որ ուկրաինական ուժերը կարող են նահանջել Բախմուտից

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը ընդունել է ուկրաինական ուժերը կարող են նահանջել Բախմուտ քաղաքից՝ ավելի շահեկան դիրքեր զբաղեցնելու համար։ Այս մասին Պոդոլյակն ասել է CNN-ին տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ ուկրաինացի պաշտոնյան ընդգծել է, որ դեռևս Բախմուտից նահանջելու որոշում չի կայացվել։ Նա, ընդհանուր առմամբ, քաղաքի պաշտպանությունն անվանել է ռազմավարական հաջողություն։

«Նույնիսկ եթե ռազմական ղեկավարությունը ինչ-որ պահի որոշի նահանջել առավել շահեկան դիրքեր, Բախմուտի պաշտպանությունը մեծ ռազմավարական հաջողություն կդառնա Ուկրաինայի Զինված ուժերի համար՝ որպես ապագա հաղթանակի հիմք»,- ասել է Պոդոլյակը։

Ուկրաինացի պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ուկրաինական կողմը Բախմուտը պաշտպանելիս ուներ երկու հիմնական նպատակ՝ ուժերը համլրելու համար ժամանակ շահել և մեծ կորուստներ պատճառել ռուսական բանակին։ Նրա խոսքով՝ Բախմուտի պաշտպանությունն իրականացնող զինվորականները 1000 տոկոսով կատարել են իրենց առջև դրված խնդիրները։

«Զինվորականներն իրականացրել են մի կողմից հիմնական մարտունակ թշնամու խմբավորումը ոչնչացնելու պլան, մյուս կողմից՝ տասնյակ հազարավոր ուկրաինացի զինծառայողների կրթություն և ուսուցում են տրամադրել՝ հակահարձակման նախապատրաստվելու համար»,- ասել է նա։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին շաբաթներ առաջ առաջարկել է զորքերը դուրս բերել Բախմուտից, սակայն նախագահ Վլադիմիր Զելենսկին դեմ է նման որոշմանը, ինչը նրանց միջև լուրջ տարաձայնություններ է առաջացրել։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել