Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 17:34 06-03-2023

Հարկ է փորձել զինվորագրվել Սպարապետի պատգամին, դառնալ ազգովի՝ Սպարապետ. Րաֆֆի Հովհաննիսյան

ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսայանը հանդես է եկել ուղերձով, որում ասվում է․ «Մեր ոսկեսերունդ 15 զինվորի համբարձման քառասունքը հազիվ լրացած՝ ռազմական հանցագործ թշնամին՝ ոգևորված իրեն հլու-հնազանդ ծառայող երևանյան իշխանության արտաքին ոչնչությամբ ու ներքին անպատկառությամբ, վերադարձել է հայ մարդու դեմ պժգալի ահաբեկչության իր ավանդական զինամիջոցին։

Արցախցի երեք ոստիկանի և դրանով իսկ մեր պետականության դեմ Ադրբեջան-Թուրքիա զույգի հերթական դարանակալ գրոհը վերջապես ահազանգում է իշխանակարգի և իր սողացող-լողացող «քաղաքականության» կատարյալ անզորությունը՝ մեր պետական ու ազգային կենսական շահերը ներկայացնել թե՛ ոսոխի հանդեպ, թե՛աշխարհում՝ ընդհանրապես։

Տակավին գործող գերագույն մահաբերով և իր ակունքամոռ չքմեղացողներով ի՞նչ խաղաղություն, ի՞նչ ինքնիշխանություն կամ ամբողջականություն, ՄԱԿ կամ միջազգային դատարանի վճռի կիրարկում, ի՞նչ դիվանագիտություն, որ անունից բացի հպում անգամ չունի Հայաստանի և նրա որևէ իրավունքի հետ։
Սպարապետից հեռու մնացեք՝ բավ է նրան աջուձախ տեսաբանել, հարկ է փորձել զինվորագրվել նրա պատգամին, դառնալ քաղաքացի, ապաև ազգովի՝ Սպարապետ։ Նորեն խոսենք՝ իմաստավոր, խորաթափանց, գործնականորեն։

Էափոխենք ինքներս մեզ, մեր ներքին մտավիճակը, կամավիճակը, հոգեվիճակը, գոյավիճակը, իշխանավիճակը, մի խոսքով՝ փրկուղին։

Այլապես թշնամին է շարունակելու դա անել, ընդսմին՝ դաժանաբար, անդադրում, բռնադատչորեն, մինչև վերջ, մինչև Ստեփանակերտ, հետո արդեն՝ Երևան։

Սա է ժառանգությունը կամ դատաստանը մեր՝ Հայաստա՞ն, թե՞ Փաշինյան. ընտրությունը մերն է՝ բոլորինս։
Լինե՞լ, թե՞ չլինել»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել