copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:00 06-03-2023

Ռուսական կողմում կարծում են, որ Օդեսայի և Նիկոլաևի շրջանները կորոշեն խաղաղ ճանապարհով միանալ Ռուսաստանին

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Եվգենի Բալիցկին հայտարարել է, որ ներկայումս Զապորոժիեի ուկրաինական վերահսկողության տակ գտնվող հատվածում սկսում են գերակշռել հուսահատությունն ու դժգոհությունը։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Բալիցկին ասել է «Ղրիմ-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Պաշտոնյայի համոզմամբ՝ գարնանը Ուկրաինային ճգնաժամ է սպասվում, որից հետո Նիկոլաևի և Օդեսայի շրջաններում, ինչպես նաև Կիևի կողմից վերահսկվող Զապորոժիե քաղաքում որոշում կկայացնեն խաղաղ ճանապարհով անցնել Ռուսաստանի կողմը։

«Կարծում եմ, որ մոտ ապագայում, բառացիորեն գարնանը, Ուկրաինայում ճգնաժամ կլինի: Դրանից հետո շրջանները կսկսեն որոշում կայանել: Թե՛ Նիկոլաևի, թե՛ Օդեսայի տարածաշրջանները և թե՛ հենց Զապորոժիեն կսկսեն խաղաղ ճանապարհով անցնել մեր կողմը»,- հայտնել է նա։

Բալիցկին ենթադրում է, որ Կիևի կողմից վերահսկվող տարածքում արդեն սկսում են գերիշխել հուսահատությունն ու դժգոհությունը, որը կապված է ներկայիս իշխանությունների դիրքորոշման վերաբերյալ։

Նշենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ուկրաինայի Զապորոժիեի շրջանի հիմնական մասն անցել Ռուսաստանի վերահսկողության տակ, իսկ 2022 թվականի սեպտեմբերի 30-ին ընդգրկվել է Ռուսաստանի կազմում, սակայն շրջկենտրոն Զապորոժիե քաղաքը և շրջանի որոշ բնակավայրեր դեռևս վերահսկվում են Ուկրաինայի կողմից։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել