copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:52 04-03-2023

Կառավարությունը մերժել է ընդդիմության առաջարկները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ կառավարությունը շարունակում է պրակտիկան, երբ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների առաջարկները չեն ընդունվում եւ մնում են թղթի վրա։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենսդրական այս փոփոխության արդյունքում Դատախազությունը լիազորված կլինի համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցել դատարան, այդ թվում՝ վիճարկել համայնքների ղեկավարների այն հրամաններն ու որոշումները, որոնց արդյունքում օտարվել են համայնքային սեփականություն հանդիսացող զբոսայգիները, պուրակները, մանկապարտեզներն ու այլ անշարժ գույքերը: Ասել է թե՝ տեղական ինքնակառավարում ասվածը հօդս է ցնդելու:

Եվ, ահա, այս նախագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ներկայացրած է եղել 10-ից ավել առաջարկ, որոնք բոլորն էլ չեն ընդունվել, այնինչ կառավարության բոլոր առաջարկներն ընդունվել են, եւ համապատասխան փոփոխություններ են կատարվել: Յուրաքանչյուր անգամ առաջարկը չընդունելու տարբեր պատճառաբանություններ են բերվել, սակայն փաստն այն է, որ ընդդիմադիրների հետ չհամագործակցելու պրակտիկան ԱԺ-ում շարունակվում է»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին