Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:30 03-03-2023

Պարտությունը ճակատագիր չէ, պարտությունից հետո գալիս է հաղթանակը․ Վահան Բադասյան

«Շրջափակված բառը հոգեբանական է։ Մի մեծ բերդի մեջ ենք պաշարված, որտեղ ջուր կա անսպառ, հացի պաշարներ կան, հարատևելու ամեն ինչ կա, բայց բերդի տարածքը մի քանի հազար քառակուսի կիլոմետր է։ Պաշարման մեջ ենք արտաքին աշխարհից»,- Օragir․News-ի հետ զրույցում ասաց 82 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանը։

Բադասյանն ասում է ․«Պատերազմի վտանգ միշտ կա։ Մենք պետք է թուրքին ասենք՝ այո՛, որ հարձակվես, հաղթելու ես, բայց փորձի։ Կարա անի, բայց չի անում, որովհետև վախենում է․ չի ուզում զոհեր տա։ Տեսաք՝ նույնիսկ հայկական բանակի կոտրված վիճակում իրենք չկարողացան բան անել։ 13-ին ուզում էին էսկալացիա անել, բայց չկարողացան․ շատ զոհեր ունեցան։ Էդ էլ բան չի․ մայրերին պատասխան տալ է պետք»,-ասում է Բադասյանը։

Վահան Բադասյանը համոզված է, որ Ադրբեջանը չի կարող հաղթել Հայաստանին․ «Մեզ մնում է դիմանանք և դիմադրենք։ Ես կոնտրոլ չունեմ իրենց վրա, որ չկրակեն կամ կրակեն։ Հրաման տվողը մենք չենք, բայց մենք կհաղթենք»։

Վահան Բադասյանը հանդուրժողականության կոչ է անում․ «Մենք այսօր ազգովի գտնվում ենք դժվարագույն վիճակում։ Մենք չպետք է մեկս մյուսին փնովենք, քննադատենք։ Թուրքերը դրանից օգտվում են և քաոս են ստեղծում ինֆորմացիոն դաշտում։ Պետք է հանդուրժողական լինենք։ Ամեն մարդ կարող է կարծիք ասել․ ինչքան մարդ, այնքան կարծիք, բայց ճիշտը մեկն է։ Պետք է գտնենք այդ ճիշտը ոչ թե ատելության, այլ հանդուրժողականության, մեկս մյուսին լսելու պայմաններում։ Հերիք է․ մենք պետք է հետ դառնանք և սթափ նայենք, հասկանանք, թե ինչու ենք հայտնվել էս վիճակում»,-ասում է Բադասյանը։

Վահան Բադասյանը կարծում է, որ մեր պայքարը պետք է լինի միայն արտաքին թշնամու դեմ․ «Պետք չէ ուրախացնել թշնամուն։ Մենք հիմա օգնում ենք նրանց՝ միմյանց քննադատելով։ Սա նվեր է նրանց։ Նախկինում քննադատում էինք, որպեսզի ուղղվեր․ չուղղվեցին ու հասանք էս իրավիճակին։ Սա պետք էր մեզ, որ դաս առնենք ու ուղղվենք, որպեսզի կարողանանք հաղթել։ Պարտությունը ճակատագիր չէ։ Պարտությունից հետո գալիս է հաղթանակը»,- եզրափակեց Վահան Բադասյանը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
18:00 ՔՊ-ի նոր ախորժակը. ինչպես են կործանում դինամիկ զարգացող «Արարատցեմենտը»