Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 17:05 01-03-2023

Դատական համակարգում մթնոլորտը լարված է, ոչ միայն այն պատճառով, որ ամեն շաբաթ դատավորների լիազորություններ են դադարեցվում․ փաստաբան

Ես կարծում եմ, որ դատավոր Նախշքարյանի լիազորությունների դադարեցումը մեսիջ էր բոլոր այն դատավորներին, ովքեր ունեն սեփական կարծիք։ Այս որոշմամբ ԲԴԽ-ն արդարադատության նախարարի միջնորդությամբ փորձեց բոլոր այն դատավորներին, ովքեր ունեն սեփական կարծիք՝ սահմանափակել նրանց խոսքի ազատության իրավունքը։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Կարինե Բաղդասարայանն՝ անդրադառնալով դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունների դադարեցմանը։

«Ես այս որոշումը գնահատում եմ հենց խոսքի ազատության սահմանափակում, քանի որ իրականում դատավորը վարկաբեկող որևէ արտահայտություն թույլ չէր տվել, այն էլ ԲԴԽ-ի հասցեին։

Դատավորը մտահոգություն էր հայտնել պետության կողմից պոզիտիվ պարտականություն չկատարելու հարցի վերաբերյալ և հայտնել էր, որ պետությունը չի կատարում դատական համակարգի համար նախատեսված բարեփոխումները, չի ապահովում դատարանները, դատավորների կազմերն համապատասխան գործիքակազմով, համապատասխան չափով աշխատակազմերով, որպեսզի դատավորները, բացի արդարադատություն իրականացնելուց, որ այլ բանի մասին չմտահոգվեն և կարողանան դա անել ժամանակին»։

Փաստաբանն ընդգծեց, որ այս որոշումը միտված էր դատավորներին զսպելուն, լռեցնելուն։

«Դատական համակարգում մթնոլորտը լարված է, ու ոչ միայն այն պատճառով, որ ամեն շաբաթ դատավորի լիազորություն է դադարեցնում, այլև որովհետև այդ դատավորների գործերը մակարգրվում են այլ դատավորների։ Պատկերացնում եք, այս ծանրաբեռնվածության պայմաններում ևս 5000 և ավելի գործ մակագրվում է գործող դատավորներին։ ԲԴԽ-ն իրավիճակը կարողանո՞ւմ է ճիշտ գնահատել»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում