copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:51 28-02-2023

ՀՀ ԱԳ փոխնախարարը Մեքսիկայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել ԼՂ-ում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը փետրվարի 28-ին ընդունել է Մեքսիկական Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասին (նստավայրը՝ ք. Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման առթիվ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և մաղթել բեղմնավոր գործունեություն, որը կնպաստի երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հարաբերությունների հետագա ընդլայնմանը: Դեսպան Վիլյեգասը հայտնել է իր հանձնառությունը՝ առավելագույն ջանքերը գործադրելու հայ-մեքսիկական համագործակցությունը զարգացնելու համար։

Ըստ աղբյուրի՝ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կողմերը կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունների, միջխորհրդարանական կապերի և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական շփումների ակտիվացումը:

«Հայկական կողմը մեծապես ողջունել է փետրվարի 8-ին Մեքսիկայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Այն վերահաստատում է Մեքսիկայի՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանի և ջատագովի համբավը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Մնացական Սաֆարյանը մեքսիկացի իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը և վերջին զարգացումները։ Շեշտվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշումների կարևորությունը, որով, ի թիվս այլոց, Ադրբեջանին պարտադրվել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել