Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:00 28-02-2023

Թուրքական Կարմիր մահիկը վաճառել է երկրաշարժից տուժած բնակիչներին հատկացված օգնությունը

Թուրքական Կարմիր մահիկը վաճառել է փետրվարի 6-ին և 20-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից տուժած բնակիչներին որպես օգնություն տրամադրված վրանները, ինչպես նաև օգտագործված պարագաները։ Այս մասին տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր Ջումհուրիյեթ պարբերականի լրագրող Մուրադ Աղըրելը։

Հաղորդվում է, որ Կարմիր մահիկի նախագահ Քերեմ Քինիկը խոստովանել է, որ վրաններն անմիջապես աղետի գոտի հասցնելու և փրկվածներին կացարան տրամադրելու փոխարեն իրենք 2050 վրան են վաճառել «Ahbap» ասոցիացիային։ Թուրքական դեղագործների միությունը ևս հայտնել է, որ Կարմիր մահիկն իրենց վրաններ է վաճառել երկրաշարժից մի քանի օր անց։

Քինիկն ավելի վաղ հայտնել էր, որ իրենք դեռևս 100.000 վրանի պակաս ունեն, իսկ երկրաշարժի գոտում մոտ մեկ միլիոն մարդ փորձում է գոյատևել սեփական միջոցներով։ Այս հայտարարությունը սկանդալ է առաջացրել երկրում։ Նախօրեին Ստամբուլում Թուրքիայի Աշխատավորական կուսակցության անդամները բողոքի ցույց են անցկացրել Կարմիր մահիկի դեմ՝ վերջինիս մեղադրելով աղետի պայմաններում առևտրային շահեր հետապնդելու համար։ Ընկերության նկատմամբ կազմակերպված ցույցերը զանգվածային ձերբակալությունների պատճառ են դարձել։

Բացի այդ հայտնի է դարձել, որ ընկերությունը 2019-ին վաճառվել է 1 միլիոն, իսկ 2020-ին 759․000 օգտագործված ապրանք։

«Ահա՛ 98000 լիրա (5200 դոլար-խմբ․) լիրա աշխատավարձ ստացող գլխավոր տնօրենի և 76000 լիրա (4000 դոլար) լիրա ստացող օգնականների ղեկավարած Կարմիր մահիկը։ Շատ ափսոս։ Նշանակում է, որ, եթե «Ahbap» միությունը գումար չտար, Կարմիր մահիկը պիտի սպասեցներ վրանների ուղարկումը։ Երբ ասում էր, որ պատասխան եք տալու, կատակ չէի անում»,- գրել է Աղըրելը։


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան