Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 10:02 27-02-2023

Չինաստանի և Ղրզստանի սահմանին տեղի է ունեցել 5,6 մագնիտուդով երկրաշարժ


Երկուշաբթի առավոտյան, Աստանայի ժամանակով ժամը 05.58-ին, 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի և Ղրղզստանի սահմանին, տեղեկացրել է Ղազախստանի ԱԻՆ-ի սեյսմոլոգիական փորձնամեթոդական արշավախումբը։

«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալմաթի քաղաքից 278 կիլոմետր հարավ-արեւելք, Ղրղզստանի եւ Չինաստանի սահմանին։ Երկրաշարժի էներգետիկ դասը՝ 12.1։ Մագնիտուդը՝ 5,6, խորությունը՝ 10 կիլոմետր»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։

Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժից մի քանի ժամ առաջ՝ Աստանայի ժամանակով ժամը 03.42-ին (Մոսկայի ժամանակով ժամը 00.42), նույն շրջանում տեղի էր ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ, որի ցնցումները զգացվել են Ալմաթիում 2 բալ ուժգնությամբ։