copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:21 26-02-2023

ԿԳՄՍ նախարարի խորհրդականը չգիտի, որ հայերենը Տ հոդ չունի

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խորհրդականը՝ Արման Անդրիկյանը, հայերեն ուղղագրություն չգիտի։

Բանն այն է, որ Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանի ֆեյսբուքյան գրառման մեկնաբանություններ բաժնում Անդրիկյանը գրել է հարցումիդ բառի փոխարեն՝ «հարցումիՏ», չիմանալով, որ հայերենում «տ» հոդ գոյություն չունի։



Արման Անդրիկյանը ԿԳՄՍ նախարարությունում սկսել է աշխատել հեղափոխությունից հետո։

Սկզբում նախարար Արայիկ Հարությունյանի օգնականն էր, ապա հաջորդ նախարար Դումանյանի խորհրդակաը, այժմ էլ՝ նախարար ժաննա Անդրեասյանի խորհրդականն է։

Հետաքրքիր է՝ ի՞նչ խորհուրդներ է տալիս հայերեն ուղղագրություն չիմացող նախարարի խորհրդականը նախարարին, եթե մի բան էլ իրեն է պետք խորհուրդ տալ։


Հատկանշական է, որ Անդրիկյանին 2021 թվականի սեպտեմբերի 9-ին շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ Կառավարության դեկտեմբերի 2-ի նիստի չզեկուցվող հարցերի շարքում է եղել Արման Անդրիկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին որոշման նախագիծը։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է