Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:00 25-02-2023

Սասունի հայհոյանքն օրհնանք է, Իշխանինը՝ հայհոյա՞նք․ հարցեր Տարոն Չախոյանին, որոնց նա հրաժարվում է պատասխանել

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Տարոն Չախոյանը օրերս ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Կիզակետում» հաղորդաշարի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի թույլ տված արտահայտութուններին։ Նա մասնավորապես նշել էր․ «Փոքր տարիքում Իշխանի ականջները եթե մի քանի անգամ ձգեին, կհասկանար, որ եթերում չի կարելի հայհոյել, իսկ քաղաքականության մեջ հայհոյանքը թուլության ու անզորության նշան է»։

Իշխան Սաղաթելյանի կուսակիցներից Քրիստինե Վարդանյանը և Գեղամ Մանուկյանը հրաժարվեցին անդրադառնալ այս գրառմանը։ Վարդանյանը զբաղված էր, իսկ Գեղամ Մանուկյանն ասաց, թե «ով է Տարոն Չախոյանը, որ ես նրան մեկնաբանեմ»։

Հատկանշական է, որ մոտավորապես մեկ շաբաթ առաջ էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյան էր Հանրային հեռուստաընկերության եթերում հայհոյանք հնչեցնել ընդդիմադիր գործիչներից մեկի հասցեին։

Oragir.News-ը Տարոն Չախոյանից փորձեց ճշտել, թե, օրինակ, Սասուն Միքայելյանի վարքագիծից հետո նույնքան կոշտ չարձագանքեց։

«Ինչ կար՝ արդեն ասել եմ, ավելացնելու ոչինչ չունեմ»,-ասաց Չախոյանը՝ խուսափելով որևէ մեկնաբանությունից։

Թեև Չախոյանը հրաժարվեց պատասխանել որևէ հարցի, մենք ամեն դեպքում հրապարակենք նրան ուղղված հարցերը, օրինակ՝ երբ նա գրում է, որ «ընդդիմադիր լրատվամիջոցները, որոնք «լուսաբանել են նրա մտքի գոհարները» կիսում են պատասխանատվությունը», արդյո՞ք նույն տրամաբանությամբ պատասխանատվություն նախատեսվում է նաև Հանրային հեռուսատաընկերության համար, որի եթերում էլ Միքայելյանն էր հայհոյել։ Կամ, երբ Չախոյանը հույս էր հայտնել, որ «Իշխանի թիմակիցները կարգի կհրավիրեն վերջինիս՝ հասկացնելով, որ քաղաքական ամբիոնը «քուչի բազար» չէ», արդյոք կարելի՞ է ենթադրել, որ ՔՊ-ականներն էլ նույն տրամաբանությամբ կարգի են հրավիրել Սասուն Միքայելյանին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ

Ձեզ գուցե հետաքրքրի