Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 10:38 24-02-2023

Քանի դեռ նախկին պայմանավորվածությունները չեն իրականացվել, չի կարելի անցնել հաջորդ պայմանավորվածություններին․ Օրբելյան

Միջազգային իրավունքի ընկալման և դրա աշխատելու գործիքակազմի ճիշտ ընկալման խնդիր կա։ Այս մասին «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։

«Միջազգային իրավունքը և միջազգային հարաբերությունները, և դիվանագիտությունը, և քաղաքականությունը, և հասարակական դվանագիտությունը դրանք մի ամբողջ գործընթացի տարբեր տարրեր են։

Միջազգային իրավունքը պետք չի դիտել տրաֆինացված, բացառապես մի կտորով, որ դատարանը որոշեց-չորոշեց։ Այսինքն՝ դա ներպետական իրավունքում գումարի բռնագանձում չի, որ դատարանում հաղթես հետո հարկադիր կատարողական հաշիվների վրա արգելանք դնի, գումարը տանի։

Շատ էական է թե ինչ արդյունք է ցանկանում ՀՀ-ն ստանալ։

Եթե մեր արդյունքն այն է, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, ուղղակի, դե, ճանապարհ պետք է լինի, մարդիկ պետք է տեղաշարժվեն. դա մեկ տրամադրություն է։

Եթե արդյունքը այն է, ինչ որ, օրինակ, ես եմ ցանկանում և գտնում եմ, որ կարող ենք հասնել, որ Արցախը պետք է անկախանա, սա քայլերից մեկն է, որը հնարավորություն է տալիս բանակցային գործընթացի ուղղությունը փոխել դեպի ճիշտ հարցադրումներ, դեպի ճիշտ գործընթացներ։

Քանի դեռ նախկին պայմանավորվածությունները չեն իրականացվել, չի կարելի անցնել հաջորդ պայմանավորվածություններին։ Այսինքն՝ քանի դեռ ռազմագերիները չեն վերադարձվել, ուրիշ բան չպետք է բանակցվի, քանի դեռ Արցախի ճանապարհը չի բացվել, ինչպես որոշել է դատարանը, հաջորդ քայլ չպետք է բանակցվի։

Եթե դու զիջում ես, անընդհատ զիջելու ես»,- ասաց փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի