Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:30 23-02-2023

Անհրաժեշտ է խուսափել է միջնորդական ջանքերի կրկնությունից. ՌԴ փոխարտգործնախարարը Եգիպտոսի միջնորդության հնարավորության մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտնել է, որ անհրաժեշտ է խուսափել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական ջանքերի կրկնությունից։ Այս մասին Գալուզինն ասել է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Եգիպտոսի նախագահի Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդ դառնալու պատրաստակամությանը։

Նրա խոսքով՝ ամենակարևոը շարունակական միջնորդական ջանքերի կրկնությունից և մրցակցությունից խուսափելն է և դրանց սիներգիային հասնելը։ Գալուզինը նաև նշել է, որ Մոսկվան ողջունում ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Ռուս պաշտոնյան ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը հիմնված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ համաձայնագրերի վրա։ «Նկատի ունեմ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման միջոցառումները, սահմանազատումը, սոցիալական ակտիվիստների և փորձագետների շփումների միջոցով վստահության ամրապնդումը, խաղաղության պայմանագրի պատրաստումը»,- ասել է նա։

Գալուզինը հայտնել է, որ Ռուսաստանը հետևողական աջակցություն է ցուցաբերում կողմերին՝ խաղաղության պայմանագրի մշակման հարցում։ Նրա համոզմամբ՝ այս քայլերը միասին պետք է հանգեցնեն տարածաշրջանում ամուր, կայուն և արդար խաղաղության պայմանների ստեղծմանը, ինչը կարտացոլվի խաղաղության պայմանագրում։ Պաշտոնյան նկատում է՝ ռուսական միջնորդությունը կառուցողական և բովանդակալից երկխոսության ապահովումն է՝ երկու կողմերի շահերը հաշվի առնող փոխընդունելի լուծումներ գտնելու համար։

«Այդ նպատակով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Խովաևը կանոնավոր այցեր է կատարում Երևան և Բաքու՝ վերջին անգամ համապատասխանաբար փետրվարի 9-10-ը և 14-15-ը»,- հայտարարել է նա:

Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտնել է, որ Մոսկվան իր գործընկերներին է փոխանցել խաղաղության գործընթացի հիմնարար սկզբունքների և պարամետրերի վերաբերյալ ռուսական տեսակետները, որոնք հաշվի են առնում կողմերի մոտեցումները։

Նա շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը արմատացած է պատմության մեջ, դրա վերջնական կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ է ժամանակ և համբերություն, այնպիսի պայմանների ձևավորում, որոնք կապահովեն երկկողմ համաձայնագրերի ուժը, հուսալիությունը և կայունությունը, ու կհանգեցնեն փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորմանը:

«Հենց դրան է ձգտում Ռուսաստանը, որի համար Անդրկովկասում խաղաղությունն ու կայունությունը միշտ առաջին պլանում կլինեն»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հայտարարել էր, որ Եգիպտոսը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու հարցում՝ նշելով, որ իր երկիրը չեզոք դիրքորոշում ունի։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից