copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:21 23-02-2023

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում նշվել է hայրենիքի պաշտպանի օրը

Փետրվարի 23-ին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում նշվել է hայրենիքի պաշտպանի օրը։ Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, զինվորականներ, հյուրեր:

Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի շնորհավորական ուղերձն ընթերցել ու ողջույնի խոսքն է փոխանցել մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը, որում մասնավորապես նշված է եղել․

«Շնորհավորում եմ բոլորիդ այս նշանակալի տոնի՝ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ։ Հատուկ երախտագիտության խոսքեր եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր բարեխղճորեն և արժանապատվորեն կատարում են իրենց զինվորական պարտքը։ Այսօր ձեր ծառայությունը զինված ուժերի շարքերում վառ օրինակ է գալիք սերունդների համար։ Հայրենիքի պաշտպանի օրը մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն խաղաղության, անվտանգության և ազատության։ Հավերժ հիշատակ հերոսներին։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն և ամենայն բարիք»։

Մի խումբ զիվորականներ պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և նվերներով:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել