Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:50 23-02-2023

Հայաստանը հետաքրքրված չէ Լաչինի միջանցքում թափանցիկության ապահովմամբ. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին

Պաշտոնական Բաքուն հերթական անգամ պնդում է, թե, իբր, «Հայաստանը հետաքրքրված չէ Լաչինի միջանցքում թափանցիկության ապահովմամբ»: Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ արձագանքելով Հայաստանի արտգործնախարարի՝ Լյուքսեմբուրգի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարություններին:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել է, որ «Հայաստանի արտաքին գործերի նախարարը զբաղվում է մանիպուլյացիայով՝ խեղաթյուրելով խաղաղ գործընթացի շուրջ բանակցությունները»: «Իր հայտարարությամբ հայկական կողմը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ»,- ասվում է հայտարարությունում:

Անդրդառնալով Հայաստանի արտգործնախարարի այն հայտարարությանը, որով Միրզոյանը Լաչինի ճանապարհին սահմանային անցակետ ստեղծելու մասին ադրբեջանական կողմի առաջարկը որակել էր որպես ուժի կիրառում՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ Հայաստանն այդ հայտարարությամբ «Հայաստանը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հետաքրքրված չէ Լաչինի ճանապարհին թափանցիկության ապահովմամբ»։ Պաշտոնական Բաքվի համոզմամբ՝ Լաչինի միջանցքում անցակետ ստեղծելու առաջարկը նպատակ է հետապնդում կանխել Լաչինի միջանցքի չարաշահումը, բնական ռեսուրսների կողոպուտը, Հայաստանի զինված ուժերի անօրինական ներկայությունը, ականների և զինամթերքի տեղափոխումը, ինչպես նև երրորդ երկրների քաղաքացիների անօրինական մուտքն Արցախ»։

Ադրբեջանական կողմը պնդել է, որ առաջարկի մերժումը, որը վերջ կդնի բացառապես հումանիտար նպատակների համար նախատեսված «Լաչինի ճանապարհի չարաշահումներին», ևս մեկ անգամ փաստում է, որ «հայկական կողմի իրական մտադրությունն է շարունակել ճանապարհն օգտագործել անօրինական նպատակներով», ինչը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը:

«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այն պնդումը, թե Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծվել է «բարդ հումանիտար իրավիճակ», չի համապատասխանում իրականությանը: Հայաստանն օգտագործում է այդ պնդումը բացառապես քաղաքական նպատակներով»,- ասվում Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում:

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Արարատ Միրզոյանն անդրադառնալով Ադրբեջանի նախագահի առաջարկին՝ հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված ու արտացոլված են նոյեմբերի 9-ի փաստաթղթում, միջանցքի կարգավորումների վերաբանակցումը, ընդ որում՝ կրկին ուժի գործադրման արդյունքում և նոր ուժի գործադրման սպառնալիքով, հայկական կողմի համար չի կարող ընդունելի լուծում լինել:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել