copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:30 22-02-2023

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունն առաջիկայում կքննվի ԱԺ-ում

Փաստաբաններ Արսեն Բաբայանն ու Սոս Հակոբյանը ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունն արդեն իսկ ներկայացրել են ԱԺ։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։

«Միջնորդություն ներկայացվել է երեկ։ Այն առաջիկայում համապատասխան ընթացակարգով ԱԺ-ում կքննվի»,- ասաց նա։

Փաստաբանները միջնորդությունն ԱԺ ներկայացնելուց հետո հրապարակել էին ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի թույլ տված առերեւույթ խախտումները՝ Սահմանադրությամբ ամրագրված անհամատեղելիության պահանջի հետ կապված։ Սաֆարյանը, լինելով ՍԴ դատավոր, ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել ու զբաղվել է փաստաբանությամբ։

Ծովինար Խաչատրյանի խոսքով՝ ԱԺ նախագահի աշխատակազմը միջնորդությունը փոխանցում է խմբակցություններին, ԱԺ հերթական նիստում խմբակցություններից մեկի առաջարկով դիմումը կարող է քննվել։

«Դրան արդեն հաջորդում է պատգամավորների քվեարկությունը։ Դա արվում է գաղտնիության սկզբունքով՝ պատգամավորների 3/5-ի ձայների հարաբերակցությամբ»,- ասաց նա։

Տեղի ունեցող գործընթացների մասին մեկնաբանություն ստանալու նպատակով Oragir.News-ը կապվեց նաև ՀՀ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հետ, սակայն նա կտրականապես հրաժարվեց որևէ մեկաբանություն տալ։

Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ «Լեգիստ» իրավաբանական գրասենյակի փաստաբաններ Սոս Հակոբյանն ու Արսեն Բաբայանն ավարտել են ՀՀ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը