copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:49 22-02-2023

Փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ևս մեկ անձ

ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում շարունակվող քննությամբ պարզվում են 2023թ. փետրվարի 19-ին մարտական դիրքում զինծառայող Հայկ Արամի Պետրոսյանի մահվան դեպքի հանգամաքնները։

Ինչպես ՀՀ քննչական կոմիտեից, քրեական վարույթի շրջանակներում փետրվարի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի, 519-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 524-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքների կատարման մեջ անմիջական ծագած կասկածանքի հիմքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ավագի օգնականը։

«Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն փետրվարի 19-ին՝ ժամը 12։45-ի սահմաններում, հայտնաբերվել էր գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով և մահացած վիճակում ընդունվել Իջևանի բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տվյալների՝ Հ.Պ.-ն մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված կրակոցի հետևանքով։

Նշված քրեական վարույթի շրջանակներում փետրվարի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2֊րդ մասի 1-ին, 2-րդ, 3֊րդ կետերով, 520-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 524-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջական ծագած կասկածանքի հիմքով ձերբակալվել էր նաև դիրքի պատասխանատու պայմանագրային զինծառայողը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ մկջոցները՝ զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ N զորամասի պահպանության տեղամասում փետրվարի 19-ին զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը ստացել է հրազենային մահացու վիրավորում:

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել