Թուրքիայում միակ հայկական գյուղի եկեղեցին նոր երկրաշարժերի հետևանքով փլուզվել և դարձել է շահագործման համար ոչ պիտանի
Արտաքին 3 տարի առաջ - 16:44 22-02-2023

Շնորհակալ ենք, որ մարդկային կորուստներ չունենք, մխիթարվում ենք դրանով. Թուրքիայի միակ հայկական գյուղի ղեկավար

Թուրքիայում տեղի ունեցած վերջին ավերիչ երկրաշարժերի հետևանքով փլուզվել է այդ երկրի միակ հայկական գյուղի՝ Վաքըֆլըի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին և դարձել շահագործման համար ոչ պիտանի։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, այս մասին ասել է Վաքըֆլըի գյուղապետ Պերճ Քարթունը։

Քարթունը հայտնել է, որ վերջին երկրաշարժի հետևանքով եկեղեցու արտաքին պատերը փլվել են, և կառույցը դարձել է շահագործման համար ոչ պիտանի։ Նրա խոսքով՝ եկեղեցու ներսում բավականին մեծ վնաս կա, ինչի հետևանքով եկեղեցին փակվել է երկրպագություն իրականացնելու համար։

«Կարելի է ասել, որ վերջին երկրաշարժի ժամանակ եկեղեցին հիմնովին փլուզվել է, այժմ այն դարձել է անօգտագործելի։ Արտաքին պատերը փլվել են։ Ներսում բավականին մեծ վնաս կա: Եկեղեցում չի կարելի երկրպագություն անել, չի կարելի այնտեղ մտնել։ Այժմ իրավիճակն այսպիսինն է»,- ասել է նա:

Բացի այդ գյուղապետը նշել է, որ փետրվարի 6-ին տեղի ունեցած առաջին երկրաշարժերից հետո իրենք փակել են եկեղեցին պաշտամունքի համար։

Քարթունը հավելել է, որ նոր երկրաշարժի հետևանքով ամբողջությամբ վնասվել են նախորդ երկրաշարժից քիչ վնաս կրած տները։ Նա ասում է, որ այս պահին ոչ ոք չի կարող իր տուն մտնել, քանի որ ամենուր առկա են ճաքեր։

«Թեթև վնասված տներից մի քանիսն ամբողջությամբ վնասվել են։ Այս պահին հնարավոր չէ մտնել որևէ տուն, ամբողջ տարածքում ճաքեր կան։ Մենք հիմա դատապարտված ենք վրաններում ապրելու։ Այնուամենայնիվ շնորհակալ ենք, որ մարդկային կորուստներ չունենք։ Մենք մխիթարվում ենք դրանով»,- հավելել է գյուղապետը։

Հայկական համայնքի նախկին ղեկավարներից Կարպիս Քուշն շեշտել է, որ փետրվարի 6-ից ի վեր բազմաթիվ գավառներ տուժել են երկրաշարժի հետևանքներից։ Նա նշում է՝ վիճակը վատ է, սակայն դա համատարած է։


Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել