copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:15 22-02-2023

Բելառուսի նախագահը մարտի կեսերին կայցելի Իրան. Բելառուսում Իրանի դեսպան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին հայտարարել է, որ մարտի կեսերին կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Ինչպես փոխանցում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, այս մասին Լուկաշենկոն ասել է Բելառուսում Իրանի դեսպան Սաիդ Յարիի հետ հանդիպման ժամանակ։

«Գիտեք, որ մոտ ապագայում՝ մարտի կեսերին, ես նախատեսում եմ Իրանի նախագահի հրավերով այց կատարել Իրան, և այնտեղ մենք կքննարկենք մեր հարաբերությունների կարևոր հարցերը»,- ասել է նա։

Լուկաշենկոն համոզված է, որ Իրանում կայանալիք բանակցությունները երկկողմ հարաբերությունները կտեղափոխեն համագործակցության ավելի բարձր մակարդակ: Նրա խոսքով՝ կարևոր է պահը չկորնել՝ երկկողմ հարաբերությունները ավելի բարձր մակարդակի վրա կառուցելու համար։

Բելառուսում Իրանի դեսպանը հայտնել էր, որ Բելառուսի նախագահի առաջիկա այցը պատմական պահ է երկու երկրների հարաբերություններում։ Նա ասել է, որ Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող կարևոր հարցեր:

Սաիդ Յարին նշել է, որ Լուկաշենկոյի այցի օրակարգում կլինեն քաղաքական և առևտրատնտեսական շատ կարևոր հարցեր։ Նա շեշտել է, որ Իրանի և Բելառուսի հարաբերություններն այժմ գտնվում են զարգացման գագաթնակետին՝ վստահություն հայտնելով, որ այցից հետո երկկողմ հարաբերություններն էլ ավելի կզարգանան։

Նա հավելել է, որ Բելառուսի նախագահի այցը տեղի կունենա երկրների միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի նախաշեմին։ Դեսպանն ասել է նաև, որ 2023 թվականը կհայտարարվի Իրանի և Բելառուսի միջև բարեկամության տարի։



Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին