Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:30 22-02-2023

Մոսկվան և Պեկինը պատրաստ են պաշտպանել միմյանց շահերը. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան և Պեկինը պատրաստ են պաշտպանել միմյանց շահերը միջազգային ասպարեզում։ Ինչպես փոխանցում է ռուսական Риа Новости լրատվական գործակալությունը, այս մասին Լավրովն ասել է Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության քաղբյուրոյի անդամ, արտաքին հարաբերությունների կենտրոնական կոմիտեի գրասենյակի ղեկավար Վան Յիի հետ հանդիպման ժամանակ։

Լավրովը շեշտել է, որ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են։

«Մեր հարաբերությունները զարգանում են կայուն և դինամիկ կերպով, և չնայած համաշխարհային ասպարեզում տիրող բարձր տուրբուլենտությանը, մենք ցուցաբերում ենք համերաշխություն և պատրաստակամություն՝ պաշտպանելու միմյանց շահերը՝ հիմնվելով միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կենտրոնական դերի վրա», - ասել է նա։

Վան Յին իր հերթին նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև փոխգործակցության բարձր դինամիկան պահպանվում է նախագահ Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի ջանքերով։

Նախօրեին Վան Յին Մոսկվայում բանակցություններ է վարել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ ։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել