copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:11 22-02-2023

Ինչ վճիռ կկայացնի ՔՊ-ն ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հարցով. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Փաստաբաններ Արսեն Բաբայանն ու Սոս Հակոբյանը երեկ ԱԺ են ներկայացրել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունը։ Մանրամասն ներկայացրել են Սաֆարյանի թույլ տված առերեւույթ խախտումները, խոսքը Սահմանադրությամբ ամրագրված՝ անհամատեղելիության պահանջի խախտման մասին է։ Սաֆարյանը, լինելով ՍԴ դատավոր, ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել, զբաղվել փաստաբանությամբ։

ԱԺ նախագահի աշխատակազմից երեկ հայտնեցին, որ ստացել են միջնորդությունը եւ ըստ ընթացակարգի` այն ԱԺ-ում քննության կառնեն։ Իսկ ընթացակարգը հետեւյալն է․ ԱԺ նախագահի աշխատակազմը դիմումը փոխանցում է խմբակցություններին, ԱԺ հերթական նիստում խմբակցություններից մեկի առաջարկով դիմումը կարող է քննության առարկա դառնալ, իսկ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմել-չդիմելու որոշումը կայացվում է փակ-գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների 3/5-ի ձայներով։ ՔՊ-ից երեկ տեղեկացանք, որ «վերեւներից» դեռ հրահանգ չեն ստացել, թե ինչպես վարվել Սաֆարյանի վերաբերյալ դիմումի հետ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից