copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:33 21-02-2023

Ինքնիշխանությունից բռնի հրաժարվելու կոչերը, գործողությունները կպատժվեն 10-15 տարի. փոխնախարար

Կառավարության հեղինակած՝ ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման համաձայն՝ ՀՀ ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում․ մասնավորապես, բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը կպատժվի։ Նախագծի ընդունման արդյուքում քրեականացվելու են նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը։ Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվելու է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով, իսկ դրանց ուղղված հապարակային կոչերը՝ տարբեր պատժատեսակներով՝ սկսած տուգանքից մինչև ազատազրկում։ Իսկ եթե այդ կոչերը կատարվեն ՝ օգտագործելով հրապարակային ցուցադրվող ստեղծագործությունները ամ ԶԼՄ-ները կամ տեղեկատվական տեխնոլոգիաները, ապա կարողէ սպառնալ մինչև 2-5 տարի ժամկետով ազատազրկում։ Նախագիծն այսօր քննարվում էր ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում։Հարցը զեկուցում էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը։

Ներկայացվող նախագծի նպատակն է նախատեսել անմիջականորեն պետության ինքնիշխանության, նաև որպես պետության անվտանգության տարրի պաշտպանությանն ուղղված քրեական-իրավական միջոցներ։ Միջազգային փաստաթղթերում և ՄԻԵԴ դատական պրակտիկայում պետական անվտանգության պաշտպանության համատեքստում հանգամանալից անդրադարձ է կատարվել խոսքի ազատության իրավունքի սահմանափակմանը և այն համարվել է իրավաչափ ու լեգիտիմ։


Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել